Կարծիք

27.08.2021 12:47


Նիկոլ Փաշինյանի չարագույժ հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանի չարագույժ հայտարարության մասին

Գորիս-Կապան ռազմավարական ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ։ Շրջափակման մեջ են հայտնվել այդ հատվածի հայկական գյուղերը։

Շատ խորհրդանշական է, որ այս ամենը տեղի է ունենում «Խաղաղության դարաշրջանի» մասին ճամարտակումների ֆոնին։

Դատելով տեղեկատվական հոսքերից՝ այս ամենը դեռ ծաղիկներն են։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Թուրքիայից դրական ազդակներ է ստացել ու դրանք գնահատելուց հետո դրականով կպատասխանի։ Փաստորեն Ադրբեջանն ու Թուրքիան մտրակի ու բլիթի քաղաքականություն են վարում Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանը ճանապարհ է փակում (ի դեպ, նիկոլենք էլ ճանապարհ փակելով Հայաստանը գրավեցին), Թուրքիան՝ դրական ազդակ հղում։

Այս ամենը նշանակում է, որ սարսափելի իրադարձություններ են սպասվում Հայաստանի համար, քանզի 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ էլ նույն Նիկոլ Փաշինյանը խոսում էր Ադրբեջանից եկող դրական ազդակների մասին, կառուցողական որակում Իլհամ Ալիևի վարքագիծն ու խոսում Ադրբեջանի ժողովրդին բավարարելու իր պատրաստակամության մասին․․․

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը