Լրահոս

24.06.2011 12:57


Հայաստանում թմրամիջոց օգտագործողների աճի միտում է նկատվում

Հայաստանում թմրամիջոց օգտագործողների աճի միտում է նկատվում

Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգոր Մալենցյանը, այսօր խոսելով Հայաստանում թմրամիջոցների օգտագործման և տարածման մասին, նշել է, թե ի տարբերություն եվրոպական մի շարք երկրների՝ Հայաստանում թմրամիջոցների տարածման բարձր մակարդակի չկա, սակայն օգտագործողների աճի միտում է նկատել։

Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ 2009թ. Հայաստանում հաշվառված է եղել թմրամիջոցներից կախվածություն ունեցող 1717 մարդ, իսկ 2010թ.՝ 2751 մարդ։ 2009թ. բուժում են ստացել 257, իսկ 2010թ.՝ 359, այն դեպքում, երբ դեռևս 2002թ. թմրամիջոցներից կախվածությունից բուժում է ստացել ընդամենը 22 մարդ։

2009թ. Հայաստանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ներերակային թմրամիջոց օգտագործող անձանց թիվը 3610 մարդ է եղել։

Բանախոսը նաև հայտնել է, որ Հայաստանում շուրջ 100 հազ. մարդ թմրամիջոց երբևիցե փորձել է։

Ըստ Գ. Մալենցյանի՝ թմրամիջոցների կախվածությունից բուժումը Հայաստանում արդյունավետ է, մինչդեռ բուժումից հետո բնականոն կյանքի են վերադառնում քչերը, ովքեր սակայն, չեն ընդունվում հասարակության կողմից։

Նրա խոսքերով՝ թմրամիջոցներ օգտագործողների հիմնական տարիքը տատանվում է 30–35–ի սահմաններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը