Լրահոս

24.06.2011 11:42


Կազանում ճանապարհային քարտեզ կստորագրվի՞

Կազանում ճանապարհային քարտեզ կստորագրվի՞

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է այսօրԿազանում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը:

Հղում անելով ՌԴ ԱԳՆ իր անանուն աղբյուրներին՝  պարբերականը գրում է, թե այսօրվա բանակցությունների արդյունքում փաստաթուղթ է ստորագրվելու, որն իրենից ներկայացնում է հակամարտության լուծման «ճանապարհային քարտեզ»: Փաստաթղթի հիմքում ընկած են 2007 թ-ին Մադրիդում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ  ընդունված սկզբունքները: «Այդքան մոտ հակամարտության կարգավորմանը մենք երբևէ չենք եղել», - պարբերականի հետ զրույցում ասել է անանուն դիվանագետը: Տեղեկատվության համաձայն, ստորագրվելիք փաստաթուղթը հակամարտության կողմերին իրավաբանորեն կպարտավորեցնի հրաժարվել հակամարտության գոտում ուժի կիրառումից։

Այս խորագրի վերջին նյութերը