Նիկոլը պետք է գնա ցավոտ ու ծանր լուծումների, որի համաձայնությունն ինքը տվել է
Նիկոլը պետք գնա ցավոտ ու ծանր լուծումների, որի համաձայնությունն ինքը տվել է։ Հիմա հասկացել է, որ այդ լուծումներից հետո իրեն կարող է գործից հանեն։ Դրա համար էլ փորձում է իմիտացիոն գործընթացներ ձեռնակել, թե իբր ինքը չի կարող նոր հողեր տալ, պայմանագրեր ստորագրել, եւ այլն։
Դրա համար էլ Նիկոլի ՊՆ-ն հայտարարում է, թե իրենք կպաշտպանեն Հայրենիքը, կկրակեն եւ այլն։ Դրա համար էլ Նիկոլի ԱԺ-ն ամեն օր սկանդալներ է սարքում, որ նա ցույց տա, թե այսպիսի պարլամենտով ոչ մի փաստաթուղթ էլ չեմ կարող անցկացնել։
Որ փորձում է նոր հողեր չտալ ու վատ փաստաթղթեր չստորագրել՝ լավ է անում Նիկոլը։ Վատ այն է, որ ժամանակին իր տերերին խոստացել է գնալ ցավոտ ու ծանր լուծումների, ինչի դիմաց եւ ինչի համար ստացել է հաղթանակ խորհրդարանական ընտրություններում, բայց հիմա մանր ժուլիկի նման փորձում է իր տերերին «գցել»։
Այսօր ադրբեջանցիները փակել են Հայաստանի ստրատեգիական մայրուղիներից մեկը, թե՝ եթե կրակող ես, կրակիր։ Վաղն էլ գորգի վրա են կանչելու, ասեն՝ հերիք մայմունություն անես, ստացար քո ԱԺ-ն, ոնց կուզես, լուծիր մեր հարցերը։
Նիկոլը պետք է գնա ցավոտ ու ծանր լուծումների, որի համաձայնությունն ինքը տվել է