Հունաստանը հավելյալ ֆինանսական օգնություն ստանալու համար դիմել է ԵՄ–ին և ԱՄՀ–ին
Ինչպես հաղորդում է «Ագենս Ֆրանս պրես» գործակալությունը, Հունաստանի կառավարությունը պաշտոնական դիմում է ներկայացրել Եվրամիությանն ու Արժույթի միջազգային հիմնադրամին՝ լրացուցիչ ֆինանսական օգնություն ստանալու համար։
Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի դիմումի մասին ասված է Եվրամիության գագաթնաժողվի մասնակից երկրների համատեղ հայտարարության մեջ։
Փաստաթղթում ասված է, որ Հունաստանին օգնություն տալու մասին որոշումը ծրագրվում է կայացնել հուլիսին։
Հունիսի 23–ին բացված Եվրամիության երկօրյա գագաթնաժողովի հիմնական թեման Հունաստանի իրավիճակն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրամիությունը, որպես ֆինանսական օգնության երկրորդ փուլ, Հունաստանին ավելի քան 100 մլրդ եվրո կտրամադրի։
Որպես օժանդակության երկրորդ փուլի տրամադրման նախապայման՝ Հունաստանին առաջարկվել է հակաճգնաժամային ծրագիր ընդունել, այդ թվում՝ բյուջեի ծախսերի կրճատում 28 մլրդ եվրոյի չափով։