«Խաղաղ զարգացման դարաշրջան բացելու» հայտարարությունները ոչ այլ ինչ է, քան հարավկովկասյան իրականությունից հեռու գեղեցիկ բառակույտ
«Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը» հրապուրիչ է հնչում, և որևէ խելամիտ մարդ չի կարող չցանկանալ նման դարաշրջան, բայց հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները, այն ոչ այլ ինչ է, քան մերձավորարևելյան և հարավկովկասյան իրականությունից, մեղմ ասած, հեռու գեղեցիկ բառակույտ։
Արևելյան ասույթը պնդում է՝ «հալվա, հալվա ասելով, բերանը չի քաղցրանա», նույնը նաև՝ «խաղաղություն» բառի կրկնությամբ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան չի բացվելու։
Գրեթե վստահ եմ, որ թշնամական կողմից սրան կա՛մ դրական արձագանք չի լինելու, կա՛մ հնչելու են հերթական լկտի հոխորտանքն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին։
«Խաղաղ զարգացման դարաշրջան բացելու» հայտարարությունները ոչ այլ ինչ է, քան հարավկովկասյան իրականությունից հեռու գեղեցիկ բառակույտ