Օբաման Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջը փոխզիջման գալ
Ինչպես հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ՝ կազանյան հանդիպման նախօրեին, հեռախոսային զրույց է ունենցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Օբաման վերահաստատել է իր և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Նիկոլյա Սարկոզիի հետ հայտարարված դրույթները, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի համար եկել է խաղաղ կարգավորմանն ուղղված վճռական քայլեր ձեռնարկելու պահը։
ԱՄՆ նախագահը երկու երկրների նախագահներին կոչ է արել հանդիպման ժամանակ ավարտել և հավանություն տալ հիմնարար սկզբունքներին։
«Հենց որ հիմնարար սկզբունքները համաձայնեցվեն, կողմերը կարող են սկսել վերջնական կարգավորման բանակցությունները՝ Հելսինկյան սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի հավասարության և ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության հիման վրա»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Միացյալ Նահանգների առաջնորդն ասել է, թե այժմ իսկական ժամանակն է լուծելու հակամարտությունը և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին իրենց և իրենց երեխաների համար ավելի լավ ապագա առաջարկելու։ ԱՄՆ–ը կշարունակի աջակցել ինչպես երկու երկրների առաջնորդներին, այնպես էլ տարածաշրջանում անվտանգության ու բարգավաճման հասնելու՝ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։