Լրահոս

24.08.2021 17:26


Տավուշի մարզում բախվել են Վանաձոր-Իջևան երթուղու մարդատար ГАЗель-ն ու Volkswagen-ը․ կան վիրավորներ

Տավուշի մարզում բախվել են Վանաձոր-Իջևան երթուղու մարդատար ГАЗель-ն ու Volkswagen-ը․ կան վիրավորներ

Այսօր, օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Volkswagen և մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

ГАЗель-ը սպասարկում է Վանաձոր-Իջևան երթուղին։

Այս խորագրի վերջին նյութերը