Լրահոս

24.08.2021 17:09


Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Pathfinder-ը․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Pathfinder-ը․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Այսօր, օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում, Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Grandis և Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը