Երեկ, կենտրոնից ստացված հրահանգով, ադրբեջանական մամուլը կրկին անդրադարձել իր դիվանագիտական հաղթանակին, գուցե նպատակ ունենալով գոտեպնդել Կազան մեկնող իր բարձրասստիճան պատվիրակությանը:
News.az-ի «ՄԱԿ-ի անդամ երկրները մերժեցին Հայաստանի հիմնավորումը ժողովուրդների ինքնորշման հարցում» ախորժալի խորագրով տեղեկատվությունը, կամ, ավելի ճիշտ, ապատեղեկատվությունը հերթական անգամ պարտադրվեց Ադրբեջանի հասարակական կարծիքին` թե իբր ՄԱԿ-ում այդ երկրի «ակտիվ աշխատանքի» արդյունքում հաջողվել է ընդունել մի բանաձև, որը կարևորում է տարածքային ամբողջականությունը և մերժում ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի դիվանագետների աշխատանքի որակի մասին կխոսենք ավելի ուշ, նախ փորձենք պարզել թե ինչ է կատարվել ՄԱԿ-ի կենտրոնատեղիում, հունիսի 22-ին:
Այո, պարզվում է, որ իսկապես, երեկ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում կոնսենսուսով (ընդհանուր համաձայնությամբ) ընդունվել է «Հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման հարցում միջնորդության ամրապնդման դերը» խորագրով Թուրքիայի ու Ֆինլանդիայի նախաձեռնած բանաձևը, որում ներառված են տարածքային ամբողջականության, գաղութային տիրապետության և օտարերկրյա զավթման տակ գտնվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին դրույթներ: Սակայն, բանաձևի այս և մյուս բոլոր դրույթները ոչ մի առնչություն չունեն Ադբեջանի հետ, քանի որ դրանք տեքստում ներառվել են Կուբայի ու արաբական մի շարք երկրների պահանջով: Մենաշնորհման անհաջող այս փորձով, սակայն, Բաքվի քարոզչությունը չի բավարարվում: Այն շարունակում է աղավաղված ներկայացնել հունիսի 22-ի ԳԱ-ի նիստի ընթացքը, խոսելով հնարովի քննարկումների մասին, որոնց ընթացքում անդամ երկրները իբրև թե մերժել են Հայաստանի ու ՙբարձր մակարդակով սատարել Ադրբեջանի դիրքորոշումը՚: Իրականում, ԳԱ նիստում Հայաստանի դեսպանի պահանջով Ադրբեջանի պատվիրակությանը զրկել են խոսքի իրավունքից, այսպիսով վերջինիս թողնելով միայն մեկ հնարավորություն` իր ցնորդությունները ներկայացնել միայն ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով:
Բանաձևի ընդունումից հետո, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն ելույթ է ունեցել, անդրադառնալով տեքստում տեղ գտած կոպիտ բացթողումներին, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը սամանափակող դրույթին, ու այդ պատճառով հայտարարել բանաձևի ընդունման որոշմանը չմիանալու Հայաստանի դիրքորոշման մասին:
Ի դեպ, նշենք, որ ՄԱԿ-ում ու միջազգային այլ կառույցներում մշտապես քննարկում ու միաձայն ընդունվում են ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքը կարևորող բանաձևեր: Վերջիններից են 2010թ. նոյեմբերին ԳԱ-ի կողմից ընդունած ՙԺողովուրդների ինքնորոշման համընդհանուր իրականցումը՚ խորագրով բանաձևը, որը վերահաստատում է և կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին:
Նյու Յորքում նաև անցած տարի ընդունվել է մեկ այլ բանաձև, որն առնչվում է ՄԱԿ-ի և Իսլամական Համաժողով Կազմակերպության միջև համագործակցությանը, որի համաձայն նշված երկու միջկառավարական կառույցները կշարունակեն համագործակցությունն` ուղղված համընդհանուր խնդիրների լուծմանը, որպիսիք են միջազգային խաղաղության և անվտանգության, զինաթափման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների և ազգերի ինքնորոշման իրավունքի հետ կապված հիմնահարցերը:
Ուշագրավ է նաև, որ մեկ ամիս առաջ Բալիում (Ինդոնեզիա) կայացած Չմիավորման Շարժման երկրների նախարարական գագաթնաժողովն ընդունեց հռչակագիր, որն ընդգծում է անխտիր բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, առանց որևէ սահմանափակման:
Չգիտես ինչում Ադրբեջանի դիվանագիտությունը դրանց մասին լռում է:Պարզ է, որ այս և չնշված բազմաթիվ այլ բանաձևերի ընդունումն Բաքվի ակտիվ դիվանագիտական աշխատանքի արդյունք չէ: Միջազզային հանրությունը շարունակում է արհամարհել Ադրբեջանի դատարկ փաստարկները և ինքնորոշման իրավունքի սկզբունքը սահմանափակելու անհաջող փորձերը: Այս ամենից հետո պաշտոնական Բաքվի «հաղթանակների» միակ սպառողը մնում է տեղական մամուլը:
Ադրբեջանի թերթային դիվանագիտությունը