Կարծիք

24.08.2021 08:39


Ու՞մ և ինչու՞ է ձեռնտու բանակի վարկաբեկումը

Ու՞մ և ինչու՞ է ձեռնտու բանակի վարկաբեկումը

Մի պահ պատկերացրեք, որ մարդասպան զինվորը հենակետում ոչ մի սեռական ոտնձգության էլ չի ենթարկվել, ուղղակի լոխ ա ու կաշին փրկելու համար նման ցուցմունք է գրել: Հուշել են, չեն հուշել, դա չէ կարևորը այլ այն, որ քանի դեռ գործը գտնվում է նախաքննական փուլում և դատարան չի հասել, չի կարելի այդ թեման հանրայնացնել: Անմեղության կանխավարկածի մաին չեմ էլ խոսում: Գործ ունենք բանակի հետ, զգուշությունը չէր խանգարի, հազարավոր ջահելներ են ծառայում բանակում:

Ու՞մ և ինչու՞ է ձեռնտու բանակի վարկաբեկումը: Նույն օրը ՔԿ-ն զինվորի նկատմամբ սեռական ոտնձգության մասին է հաղորդագրություն տարածում, ՊՆ-ն՝ սպայի մոլորվելու և անհետանալու: Մի տեսակ զազրելի է: Չե՞ք ուզում բանակ ունենաք, պողպատե մանդատ ունեք, բոլորին զորացրեք, ասեք մեզ բանակ պետք չի տղերք, գնացեք տուն, ճամպրուկներդ կապեք ու հայ դե ռուսիա: Կապիկություն մի արեք, տղերքի պատվի հետ մի խաղացեք, ձեր մազոխիստական երազանքը՝ սեռական ոտնձգության ենթարկվելով հաճույք ստանալ, մի պրոյեկտք ջահել ջիվան երեխեքի վրա:

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը