Հստակեցվում է ավիացիոն պատահարների քննության կարգը
Իր նախկին որոշուներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, կառավարությունն արդիականացրել և պարզեցրել է ավիացիոն պատահարների ու միջադեպերի քննության ընթացակարգերը, ինչը հնարավորություն կտա դրանց քննության ոլորտում համագործակցել այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ։
Լրացնելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ՀՀ կառավարությունը Ստեփանավան քաղաքի չորս շենքերի նկատմամբ քաղաքային համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է 2 մլն 117 հազար դրամ։ Բնակարանները երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին կհատկացվեն ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատած ցուցակի։ Ընդունվել է նաև մարզում կառուցված բնակարանների (բնակելի տների) բաշխման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ՀՀ պաշտպանության նախարարություններին իրավասություն վերապահելու որոշում, որով ակնկալվում է բնակելի տուն (բնակարան) հատկացնելու միջոցով լուծել 22 ընտանիքի բնակարանային խնդիրը։
Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրն ավելացրել է ԴԱՀԿ ապահովող ծառայության ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը, ինչի արդյունքում ակնկալվում է ապահովել ծառայության առջև դրված խնդիրների բնականոն իրականացումը, մեծացնել կատարողական վարույթներով բռնագանձումների արդյունավետությունը։
Հստակեցվում է ավիացիոն պատահարների քննության կարգը
Իր նախկին որոշուներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, կառավարությունն արդիականացրել և պարզեցրել է ավիացիոն պատահարների ու միջադեպերի քննության ընթացակարգերը, ինչը հնարավորություն կտա դրանց քննության ոլորտում համագործակցել այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ։
Լրացնելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ՀՀ կառավարությունը Ստեփանավան քաղաքի չորս շենքերի նկատմամբ քաղաքային համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է 2 մլն 117 հազար դրամ։ Բնակարանները երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին կհատկացվեն ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատած ցուցակի։ Ընդունվել է նաև մարզում կառուցված բնակարանների (բնակելի տների) բաշխման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ՀՀ պաշտպանության նախարարություններին իրավասություն վերապահելու որոշում, որով ակնկալվում է բնակելի տուն (բնակարան) հատկացնելու միջոցով լուծել 22 ընտանիքի բնակարանային խնդիրը։ Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրն ավելացրել է ԴԱՀԿ ապահովող ծառայության ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը, ինչի արդյունքում ակնկալվում է ապահովել ծառայության առջև դրված խնդիրների բնականոն իրականացումը, մեծացնել կատարողական վարույթներով բռնագանձումների արդյունավետությունը։