Թուրքիայի ղեկավար կուսակցության անդամ. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցի շուրջը մեր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ»
«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ «Արդարություն և զարգացում կուսակցության» դիրքորոշումը ոչ մի փոփոխություն չի կրել»,–հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Կաբակչին։
Այնուհետև նա շարունակել է. «Մենք մեր հայտարարություններում միշտ նշել ենք, որ մինչև ԼՂ հակամարտության կարդավորման գործընթացում էական փոփոխություններ չլինեն, Թուրքիան չի վերականգնի Հայաստանի հետ հարաբերությունները և չի բացի այդ երկրի հետ սահմանը։
Այդ դիրքորոշումը բազմիցս բարձրաձայնել են ինչպես վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնպես էլ ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։
Վերջին ժամանակների այն բոլոր շահարկումները, թե իբր Անկարան կարող է գնալ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի շահերը, իրականությանը չեն համապատասխանում։
Թուրքիան միշտ միացյալ դիրքորոշում կունենա Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ, դա մեր կուսակցության և ժողովրդի դիրքորոշումն է»։