Կարծիք

22.08.2021 10:20


«Հայաստանի ավարտը». ֆրանսիացի լրագրող

«Հայաստանի ավարտը». ֆրանսիացի լրագրող

Նայենք մեզ կողքից..․

ֆրանսիացի լրագրող Անտուան Դյուբուայ

«Հայաստանի ավարտը»

(հատված)

...նոյեմբերի 9-ին, բոլորի համար անսպասելիորեն հայտարարվեց Հայաստանի պարտության մասին։ Հարյուրավոր մարդիկ փողոց դուրս եկան… սակայն հաջորդ իսկ օրն ամեն ինչ հանդարտվեց։ Զարմանալիորեն Երևանում ոչինչ չփոխվեց։ Երևանյան ռեստորաններն ու այլ ժամանցի վայրերը լիքն էին, մարդիկ կատակում էին, ուրախանում։

Որոշ ժամանակ անց, Հայաստանի գործիչները համախմբվեցին և ստեղծեցին «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր խումբ։ Այն համախմբում էր 17 կուսակցություն։ Ինձ զարմացրեց, որ փոքր Հայաստանում գործում են այդքան կուսակցություններ։ Սակայն ինձ ասացին, որ իրականում, Հայաստանում գործում է ավելի քան 100 կուսակցություն։ Ինչևէ, արդեն համոզված լինելով, որ կառավարության օրերը հաշված են, վերադարձա Ֆրանսիա։

Լիոնից հետևում էի Հայաստանի իրադարձություններին։ Փետրվարին հայկական զինված ուժերի շտաբը նույնպես պահանջեց վարչապետի հրաժարականը։ Արդեն համոզված էի, որ հաջորդ իսկ օրը Հայաստանում իշխանափոխություն կլինի։ Բայց, տեղի ունեցավ հակառակը՝ պաշտոնանկ արվեց գեներալը։ Պարզվեց, որ հայկական պատմական Արցախը գրավելուց հետո, Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք։ Զարմանքով կարդացի Հայաստանի պաշտոնյաների խոսքերը․ «Սև լճի 30%-ի համար պատերազմ չենք սկսի», «Այդ սարերի ձյունածածկ տարածքները ում են պետք», «Բանակը ոչ թե ամայի տարածքները, այլ բնակչությանը պաշտպանելու համար է»։

***

նայենք մեզ կողքից -4

Անտուան Դյուբուայ «Հայաստանի ավարտը»

#ՎԱՅԵԼԵՔ

#ԱՐԴԱՐ_Է

«Այսպիսով, ես եկա այն համոզման, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովուրդը կորցրել է իր ինքնապահպանման բնազդը։ Երկրի, պետության ճակատագիրը նրան չի հետաքրքրում, այլ միայն սեփական անձի և ընտանիքի գոյատևումը։ Նույնիսկ ֆրանսիական նախկին գաղութներում՝ Ալժիր, Մալի, Կամերուն, այս աստիճան անտարբերություն չեմ տեսել։ Ինչ-որ չափով Հայաստանը համեմատելի է Հայիթիի հետ՝ խեղճուկրակ ժողովուրդ, մի դեպքում ավանդական քրիստոնյա, մյուս դեպքում Վուդուի պաշտամունք։ Սակայն Հայիթին շրաջապատված չէ թշնամիներով։ Այնպես որ, Հայաստանի կործանումն ինձ համար անսպասելի չէր»։

Բելլա Լալայանի Ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը