Կարծիք

22.08.2021 09:18


Էդքան շատ չարժե ցույց տալ քաղաքական անլիարժեքության բարդույթն ու քաղաքական ինքնահաստատման ձգտումը, շատ խնդալու ա ու տխուր

Էդքան շատ չարժե ցույց տալ քաղաքական անլիարժեքության բարդույթն ու քաղաքական ինքնահաստատման ձգտումը, շատ խնդալու ա ու տխուր
Հասկանալի է, որ պաշտոնատար անձանց աշխատասենյակներում Փաշինյանի նկարի պարտադիր պատից կախ լինելուց հետո, ավտոմատ տեսնելու էինք օդանավակայանում բրեժնևյան ժամանակների պոլիտբյուրոյի անդամների դեմքի արտահայտությամբ զգաստ ու միագիծ կանգնած генсек-ի դիմավորումը: Էդքան շատ չարժե ցույց տալ քաղաքական անլիարժեքության բարդույթն ու քաղաքական ինքնահաստատման ձգտումը, շատ խնդալու ա ու տխուր:
Լավ կլիներ ընդհանուր տերմինալով ժամաներ ժողովրդապաշտ генсек-ը, վճարեր 15 հազար դրամ test-ի գումարը և սպասեր մեկից երկու ժամ, որ լիակատար պատկերացում կազմեր իր ղեկավարման որակի և երկրի առաջին մուտքի տպավորության մասին:
Հետաքրքիր է էդքան պատրաստակամ ու զգաստ կանգնել ու դիմավորելու պես ՊՆ,ԱԳՆ,ԱԽՔ նորանշանակ ղեկավարները կկարողանա՞ն այցելել Արցախ, ընդգծելով իրենց գերատեսչությունների գերակայությունները ի դեմս և ի թիվս Արցախի, թե՞ ամեն դեպքում գերակայությունը fake генсек դիմավորելն է:
P.S. Ի դեպ, էն հազարից ավել ադրբեջանցի զինվորները, ո՞նց են իրենց զգում մեր հողում, ամեն բան նորմալ ա, հո ինչ որ բանի կարիք չունե՞ն, պակաս բան չմնա, ամոթ ա:
Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը