Գյումրիի քաղաքապետարանն ու Շիրակի մարզպետարանը քաղաքացուն դրդում են հանցագործության
Գյումրեցի Լյովա Սիմոնյանը հայտնվել է անելանելի իրավիճակում. իշխանությունների և հասարակության անտարբերությունից հիասթափված՝ դիմել է լրագրողներին՝ հույս ունենալով, որ գոնե այստեղ իրեն կհասկանան, և իր խնդիրը կհրապարակայնացվի: Մոսկվայի Պլեխանովի անվան հեղինակավոր բուհի ուսանող, տնտեսագետ Լյովա Սիմոնյանը ճակատագրի բերումով 1977թ. դատապարտվել է ազատազրկման: 88-ի աղետին կորցրել է կնոջն ու մեկամյա որդուն: Լյովա Սիմոնյանը կորցրել է նաև բնակարանը, սակայն փաստաթղթային անճշտությունների պատճառով անօթևանների հերթացուցակում հաշվառվել չի կարողացել: Երկար տարիներ ազատազրկման վայրում անցկացնելուց հետո այժմ հայտնվել է ազատության մեջ և փորձում է հասարակության մեջ իր տեղը գտնել, սակայն նրան ընդունող չկա: Տարբեր տրամաչափի պաշտոնյաների դռները ապարդյուն թակելուց հետո դիմել է լրագրողներին.
–Արդեն 25 օր է՝ ազատվել եմ, դիմում եմ իշխանություններին։ Քաղաքապետարանը անօգուտ է, քաղաքապետի մոտ չեմ կարողանում մտնել, միջանցքում գրպանս 2000 դրամ են դնում, թե գնա, էլ չերևաս: Մարզպետարանն էլ ամեն օր խոսք է տալիս տնակ, դրամ, օգնություն և այլն, սակայն անօգուտ: Իսկ ես 25 օր շուկայի վաճառասեղաններին քնելով ու սովամահության եզրին՝ այլևս չեմ կարող դիմանալ:
Նա փորձում է աշխատանք գտնել իր գոյությունը ապահովելու համար, սակայն բոլոր ոլորտներում մերժում է ստանում՝ դատվածության պատճառով: Լ. Սիմոնյանն այս ընթացքում եզրակացության է եկել, որ ներկայիս հայ հասարակության մեջ հիմնականում տեղ ունեն հանցագործները, թալանչի պաշտոնյաները և անսկզբունքային մարդիկ: Իսկ ինքը որոշել է, որ կրկին հանցագործություն է անելու, որպեսզի վերադառնա ազատազրկաման վայր, որտեղ գոնե տանիք կա:
–Ես ստիպված եմ արդեն դիմել հանցագործության: Գնամ գաղութ՝ ավելի լավ կապրեմ, քան թե էս իշխանությունների հարևանությամբ: Ես մի պահանջ ունեմ՝ մի տեղ տան, որ գլուխս դնելու տեղ ունենամ, մնացածը խնդիր չէ, ոսկի ձեռքեր ունեմ: Ես իրենցից ոչ մի ավել բան չեմ պահանջում: Ես իմ աշխատանքով ինձ կպահեմ,-լրագրողներին ասել է Լյովա Սիմոնյանը:
Այժմ Լյովա Սիմոնյանը դեռևս սպասում է տեղի իշխանությունների պատասխանին իրեն գոնե ժամանակավոր օթևանով ապահովելու առումով: Նշենք, որ բարեգործի ու ժողովրդի մասին մտածողի լուսապսակով հեռուստաէկրաններին պարբերաբար հայտնվող տեղական իշխանությունների ղեկավարներն իրենց ամենօրյա գործողություններով նպաստում են հայ հասարակության հետընթացին:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի