Քաղաքակրթությունների բախո՞ւմ, թե՞ պատմության ավարտը․ Շպենգլերն՝ ընդդեմ Ֆուկույամայի
Նախորդ դարի 90–ականներն ԱՄՆ դոմինանտության գագաթնակետն էին։ ԽՍՀՄ փլուզման թիվ մեկ շահառուն ինքն էր ու ինքն էլ տնօրինում էր «ռազմավարը»՝ վերածվելով համաշխարհային միակ գերտերության։
ԽՍՀՄ փլուզման տարբեր պատճառներ են նշվում։ Դրանցից մեկը սովետական բանակի մուտքն էր Աֆղանստան՝ «Ինտերնացիոնալ պարտքի կատարման» լոզունգի ներքո։ Կոմունիզմ ու մարքսիզմ Աֆղանստանում տարածել, բնականաբար, չստացվեց, և սովետական զորքը լքեց այդ երկիրը։ Զորքերի ելքը զուգահեռվում էր ԽՍՀՄ մայրամուտի գործընթացի հետ։
Ամերիկացիները Աֆղանստան ժամանել էին հայտնի ահաբեկչությունից հետո և «ժողովրդավարության տարածման» լոզունգի ներքո։ Բայց ինչպես սովետները չկարողացան մարքսիզմը ներդնել փուշտունների մոտ, այնպես էլ ամերիկացիք չհաջողեցին Մոնտեսքյուի ու Ադամ Սմիթի գաղափարները տարածելու գործում։ Հատկապես երբ երկու կայսրություններն էլ գաղափարախոսության տարածման անվան տակ իրականում զուտ նվաճողական ու աշխարհաքաղաքական խնդիրներ էին լուծում։
Փաստորեն, վերջին 40 տարվա ընթացքում երկու կայսրություն իր «ոտքը կոտրել է» Աֆղանստանում։ Ամերիկացիներինը շատ խորհրդանշական ստացվեց․ Օսվալդ Շպենգլերի քաղաքագիտական դատավճիռն առարկայական տեսք ստացավ։
Երբ Սամյուել Հանթինգթոնը, յուրօրինակ կերպով երրորդելով Շպենգլերին ու Առնոլդ Թոյնբիին, «սառը պատերազմից» հետո ներկայացնում էր իր «Քաղաքակրթությունների բախման» տեսությունը և հակադրվում ԽՍՀՄ փլուզումից հետո էյֆորիայի մեջ հայտնված Ֆրենսիս Ֆուկույամային, հենց այս պատկերը նկատի ուներ։
Ֆուկույաման «Պատմության ավարտ»-ի ու լիբերալ–դեմոկրատիայի ամբողջական և վերջնական հաղթանակի մասին էր խոսում, սակայն հետագայում ստիպված խոստովանեց, որ սխալվել է։
Միջազգային լրատվամիջոցները ցույց էին տալիս, թե ինչպես է արևմտյան ժողովրդավարության դրոշակակիր ԱՄՆ-ն պարտվում «ոչ քաղաքակիրթ» համարվող արմատական մահմեդականությանը։
ԱՄՆ փախուստը Քաբուլից պատմական էր։ Այդ պարտությունը շատ նման էր բարբարոսներից հռոմեական լեգիոնների կրած պարտությանը, ինչին հաջորդեց Հռոմեական կայսրության փլուզումը։
Կայսրությունները փլուզվում են այլասերման արդյունքում։ ԽՍՀՄ փլուզումը միաբևեռ դարձրեց աշխարհակարգը։ ԱՄՆ-ն դարձավ մոնոպոլիստ ու սկսեց այլասերվել՝ հեռանալով իր իսկ քարոզած արժեքներից ու կիրառելով երկակի ստանդարտներ։
Համամարդկային արժեքները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատականությունը, ընկերվարությունը դարձան տնտեսաքաղաքական ու ռազմական էքսպանսիայի գործիքներ։ Ժողովուրդները դրա արդյունքում դժբախտացան, միլիոնավոր զոհեր եղան։
«Ժողովրդավարության էքսպանսիայի» արդյունքում երջանկացա՞ն Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Եգիպտոսում, Վրաստանում, Ուկրաինայում, Աֆղանստանում (Հայաստանինն այլ դեպք է՝ չկար ամերիկյան «ժողովրդավարական» կամ «գունավոր» էքսպանսիայի ուղղակի հետք ու լավ քողածածկված էր թուրքական հետքը)։ Այս բոլոր երկրներում ԱՄՆ–ը և իր դաշնակիցները ուղիղ ձևով, այդ թվում՝ ռազմական տարբերակով, մտել են ներքին կյանքի մեջ։ Արդյունքում ստացել ենք «մուսուլման եղբայրներ», ԻԳԻԼ, կորցված տարածքներ, պետականության փլուզում, թալիբներ, քարերով սպանվող կանայք, լքված քրդեր, «քցված» աֆղանցիներ, թրաֆիքինգի ենթարկված տղաներ և արյան գետեր․․․
Երբ ժողովրդավարական, ազատական արժեքներն այլասերվում են ու ծառայեցվում «քաղաքական նպատակահարմարությանը», երբ մեկ մարդու իրավունքների պաշտպանության փիառը գերակայում է ժողովուրդների ու երբեմն նաև պետությունների գոյության իրավունքներին, սկսվում էփտախտը։
Երբ լիբերալիզմը պրոֆանացիայի է ենթարկվում ու գերակայող է դառնում գեդոնիզմը, երբ «երրորդ երկրների» մարդկանց կյանքի իրավունքը ստորադասվում է «ոսկե միլիարդի» մեջ հայտնվածների ուտիլիտար պահանջմունքներին, ստանում ենք ռեակցիոն տրամադրություններ ու շպրտվում ենք միջնադար։ Պարտվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, այդ թվում՝ մենք։
Հայաստանը քրիստոնեական աշխարհի մաս է կազմում, ու մեզ չի կարող չմտահոգել արևմտյան քաղաքակրթության ճգնաժամը։
Աշխարհում պետականորեն առաջինը քրիստոնեությունն ընդունած, աշխարհին պավլիկյան ու թոնդրակյան շարժումներ տված հայ ժողովուրդը քաղաքակրթությունների խաչմերուկում է գտնվում ու կարող է քաղաքակրթական կամրջի իր յուրօրինակ առաքելությունն ունենալ։ Եթե, իհարկե, մնա որպես պետություն, ինչը ներկա իրողությունների պայմաններում խիստ մշուշոտ է դարձել։ Արցախի պետականության կորստից ու կապիտուլյացիայից հետո մենք նախ մեր հանդեպ հարգանքը պետք է վերականգնենք՝ ազատվելով պարտության խորհրդանիշից, այլապես մենք պետք չենք լինի ո՛չ արևմտյան, ո՛չ արևելյան քաղաքակրթություններին ու ընդհանրապես ոչ մեկին։
Մենք պետք է դուրս գանք երկու հակադիր կոմպլեքսներից ու ազգերի մրցակցությանը մասնակցենք արժանապատիվ ձևով՝ որպես այցեքարտ ունենալով արդիական պետությունը։ Ինչ վերաբերում է մեր կոմպլեքսներին, ապա դրանք դրսևորվում են հետևյալ կոդերով՝
1․ «Մենք որ թատրոն ունեինք, մյուս ազգերը դեռ ծառերի վրա էին»,
2․ «Մենք փոքր ածու ենք, մեզանից ոչինչ կախված չէ»։
Հենց որ դուրս գանք այս վիճակներից ու ոտքի կանգնենք որպես պետություն, կարող ենք մտնել «աշխարհի առաջնության» խմբային փուլ ու բոլորի հետ արժանապատվորեն հարաբերվել։
Եվրասիական տարածքը կամ, ավելի ճիշտ, արևելյան Եվրոպան՝ Ռուսաստանի գլխավորությամբ ու Հայաստանի գործուն մասնակցությամբ, կարող է վերցնել արևմտյան իրական արժեքների պաշտպանության դրոշակն ու ապահովել բալանսը արևելքի ծագող աստղ Չինաստանի հետ՝ քաղաքակիրթ երկխոսություն ու համակեցության նորմեր հաստատելով մահմեդական աշխարհի հետ։ Կլինի այդպես, թե ոչ, կախված է Մոսկվայի ռազմավարությունից։ Առայժմ դեպքերը զարգանում են քաղաքակրթությունների բախման, այլ ոչ թե երկխոսության սցենարով։
Քաղաքակրթությունների բախո՞ւմ, թե՞ պատմության ավարտը․ Շպենգլերն՝ ընդդեմ Ֆուկույամայի
Նախորդ դարի 90–ականներն ԱՄՆ դոմինանտության գագաթնակետն էին։ ԽՍՀՄ փլուզման թիվ մեկ շահառուն ինքն էր ու ինքն էլ տնօրինում էր «ռազմավարը»՝ վերածվելով համաշխարհային միակ գերտերության։
ԽՍՀՄ փլուզման տարբեր պատճառներ են նշվում։ Դրանցից մեկը սովետական բանակի մուտքն էր Աֆղանստան՝ «Ինտերնացիոնալ պարտքի կատարման» լոզունգի ներքո։ Կոմունիզմ ու մարքսիզմ Աֆղանստանում տարածել, բնականաբար, չստացվեց, և սովետական զորքը լքեց այդ երկիրը։ Զորքերի ելքը զուգահեռվում էր ԽՍՀՄ մայրամուտի գործընթացի հետ։
Օրերս Աֆղանստանը լքեցին ամերիկյան զորքերը՝ կրկնելով 1975թ․ վիետնամական Սայգոնում արձանագրված խայտառակ պատկերը։
Ամերիկացիները Աֆղանստան ժամանել էին հայտնի ահաբեկչությունից հետո և «ժողովրդավարության տարածման» լոզունգի ներքո։ Բայց ինչպես սովետները չկարողացան մարքսիզմը ներդնել փուշտունների մոտ, այնպես էլ ամերիկացիք չհաջողեցին Մոնտեսքյուի ու Ադամ Սմիթի գաղափարները տարածելու գործում։ Հատկապես երբ երկու կայսրություններն էլ գաղափարախոսության տարածման անվան տակ իրականում զուտ նվաճողական ու աշխարհաքաղաքական խնդիրներ էին լուծում։
Փաստորեն, վերջին 40 տարվա ընթացքում երկու կայսրություն իր «ոտքը կոտրել է» Աֆղանստանում։ Ամերիկացիներինը շատ խորհրդանշական ստացվեց․ Օսվալդ Շպենգլերի քաղաքագիտական դատավճիռն առարկայական տեսք ստացավ։
Երբ Սամյուել Հանթինգթոնը, յուրօրինակ կերպով երրորդելով Շպենգլերին ու Առնոլդ Թոյնբիին, «սառը պատերազմից» հետո ներկայացնում էր իր «Քաղաքակրթությունների բախման» տեսությունը և հակադրվում ԽՍՀՄ փլուզումից հետո էյֆորիայի մեջ հայտնված Ֆրենսիս Ֆուկույամային, հենց այս պատկերը նկատի ուներ։
Ֆուկույաման «Պատմության ավարտ»-ի ու լիբերալ–դեմոկրատիայի ամբողջական և վերջնական հաղթանակի մասին էր խոսում, սակայն հետագայում ստիպված խոստովանեց, որ սխալվել է։
Միջազգային լրատվամիջոցները ցույց էին տալիս, թե ինչպես է արևմտյան ժողովրդավարության դրոշակակիր ԱՄՆ-ն պարտվում «ոչ քաղաքակիրթ» համարվող արմատական մահմեդականությանը։
ԱՄՆ փախուստը Քաբուլից պատմական էր։ Այդ պարտությունը շատ նման էր բարբարոսներից հռոմեական լեգիոնների կրած պարտությանը, ինչին հաջորդեց Հռոմեական կայսրության փլուզումը։
Կայսրությունները փլուզվում են այլասերման արդյունքում։ ԽՍՀՄ փլուզումը միաբևեռ դարձրեց աշխարհակարգը։ ԱՄՆ-ն դարձավ մոնոպոլիստ ու սկսեց այլասերվել՝ հեռանալով իր իսկ քարոզած արժեքներից ու կիրառելով երկակի ստանդարտներ։
Համամարդկային արժեքները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատականությունը, ընկերվարությունը դարձան տնտեսաքաղաքական ու ռազմական էքսպանսիայի գործիքներ։ Ժողովուրդները դրա արդյունքում դժբախտացան, միլիոնավոր զոհեր եղան։
«Ժողովրդավարության էքսպանսիայի» արդյունքում երջանկացա՞ն Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Եգիպտոսում, Վրաստանում, Ուկրաինայում, Աֆղանստանում (Հայաստանինն այլ դեպք է՝ չկար ամերիկյան «ժողովրդավարական» կամ «գունավոր» էքսպանսիայի ուղղակի հետք ու լավ քողածածկված էր թուրքական հետքը)։ Այս բոլոր երկրներում ԱՄՆ–ը և իր դաշնակիցները ուղիղ ձևով, այդ թվում՝ ռազմական տարբերակով, մտել են ներքին կյանքի մեջ։ Արդյունքում ստացել ենք «մուսուլման եղբայրներ», ԻԳԻԼ, կորցված տարածքներ, պետականության փլուզում, թալիբներ, քարերով սպանվող կանայք, լքված քրդեր, «քցված» աֆղանցիներ, թրաֆիքինգի ենթարկված տղաներ և արյան գետեր․․․
Երբ ժողովրդավարական, ազատական արժեքներն այլասերվում են ու ծառայեցվում «քաղաքական նպատակահարմարությանը», երբ մեկ մարդու իրավունքների պաշտպանության փիառը գերակայում է ժողովուրդների ու երբեմն նաև պետությունների գոյության իրավունքներին, սկսվում է փտախտը։
Երբ լիբերալիզմը պրոֆանացիայի է ենթարկվում ու գերակայող է դառնում գեդոնիզմը, երբ «երրորդ երկրների» մարդկանց կյանքի իրավունքը ստորադասվում է «ոսկե միլիարդի» մեջ հայտնվածների ուտիլիտար պահանջմունքներին, ստանում ենք ռեակցիոն տրամադրություններ ու շպրտվում ենք միջնադար։ Պարտվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, այդ թվում՝ մենք։
Հայաստանը քրիստոնեական աշխարհի մաս է կազմում, ու մեզ չի կարող չմտահոգել արևմտյան քաղաքակրթության ճգնաժամը։
Աշխարհում պետականորեն առաջինը քրիստոնեությունն ընդունած, աշխարհին պավլիկյան ու թոնդրակյան շարժումներ տված հայ ժողովուրդը քաղաքակրթությունների խաչմերուկում է գտնվում ու կարող է քաղաքակրթական կամրջի իր յուրօրինակ առաքելությունն ունենալ։ Եթե, իհարկե, մնա որպես պետություն, ինչը ներկա իրողությունների պայմաններում խիստ մշուշոտ է դարձել։ Արցախի պետականության կորստից ու կապիտուլյացիայից հետո մենք նախ մեր հանդեպ հարգանքը պետք է վերականգնենք՝ ազատվելով պարտության խորհրդանիշից, այլապես մենք պետք չենք լինի ո՛չ արևմտյան, ո՛չ արևելյան քաղաքակրթություններին ու ընդհանրապես ոչ մեկին։
Մենք պետք է դուրս գանք երկու հակադիր կոմպլեքսներից ու ազգերի մրցակցությանը մասնակցենք արժանապատիվ ձևով՝ որպես այցեքարտ ունենալով արդիական պետությունը։ Ինչ վերաբերում է մեր կոմպլեքսներին, ապա դրանք դրսևորվում են հետևյալ կոդերով՝
1․ «Մենք որ թատրոն ունեինք, մյուս ազգերը դեռ ծառերի վրա էին»,
2․ «Մենք փոքր ածու ենք, մեզանից ոչինչ կախված չէ»։
Հենց որ դուրս գանք այս վիճակներից ու ոտքի կանգնենք որպես պետություն, կարող ենք մտնել «աշխարհի առաջնության» խմբային փուլ ու բոլորի հետ արժանապատվորեն հարաբերվել։
Եվրասիական տարածքը կամ, ավելի ճիշտ, արևելյան Եվրոպան՝ Ռուսաստանի գլխավորությամբ ու Հայաստանի գործուն մասնակցությամբ, կարող է վերցնել արևմտյան իրական արժեքների պաշտպանության դրոշակն ու ապահովել բալանսը արևելքի ծագող աստղ Չինաստանի հետ՝ քաղաքակիրթ երկխոսություն ու համակեցության նորմեր հաստատելով մահմեդական աշխարհի հետ։ Կլինի այդպես, թե ոչ, կախված է Մոսկվայի ռազմավարությունից։ Առայժմ դեպքերը զարգանում են քաղաքակրթությունների բախման, այլ ոչ թե երկխոսության սցենարով։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից