Կոմունիկացիաների ապաշրջափակաման անվան տակ սրանք ձգտում են Սյունիքով միջանցք տրամադրել թշնամուն
Թեև բարդ է մեր ուղին, պայքարը՝ ծանր, բայց ի հեճուկս ազգադավ հողատուի Հայաստանն ու Արցախը հարատևելու են։ Կոմունիկացիաների ապաշրջափակաման անվան տակ սրանք ձգտում են Սյունիքով միջանցք տրամադրել թշնամուն, վերջինս էլ այդ միջանցքը ի թիվս այլ նպատակների, մեծապես օգտագործվելու է նաև ռազմական նպատակով: թուրքիան ահռելի քանակությամբ զինտեխիկա և զինուժ է փոխադրելու ադրբեջան, ռազմական գերակայություն է հաստատելու տարածաշրջանում, որն էլ հետագայում բնականաբար օգտագործելու է այս տարածաշրջանը օկուպացնելու համար:
Եվ ինչ իրավիճակում է հայտնվելու Հայաստանը: Բնականաբար ինչպես Արևմտյան Հայաստանը նախորդ դարի 15 թվականին: Հայերը առանց դաշնակցի՝ դեմ հանդիման են մնալու թուքական յաթաղանին: թուրքիային մեր հողերը պետք են առանց հայերի կամ փոքրաթիվ հայերով:
Իսկ այս ապազգայինների քարոզչությունը, ըստ որի իբրև ճանապարհներն են ընդամենը բացվելու ու մարդիկ խաղաղ ապրելու են, իրականում խաբեություն է, սպիտակ նախճիր: Խաբեությամբ օգտագործում են հասարակության այն շերտին, որի վտանգի զգացողությունը «նախկին թալանչիներ» քարոզչական կեղտոտ տեխնոլոգիայի արդյունքում անհույս կերպով բթացել է և երբևէ չի էլ վերականգնվելու: Եվ հենց այդ զանգվածներն են, որ մշտապես, որպես զենք օգտագործվում են պետություններ կործանելու նպատակով: Այս տեսակին օգտագործում են ողջամիտ հավածի դեմ:
Սա հատկանշական է բոլոր ժամանակներին։
Սա համամարդկային խնդիր է, որը եղել է, կա ու կլինի։
Մեր պարագայում, պարզապես չպետք է թույլ տանք, որ ագրեսիվ անգիտակիցները կործանեն մեր պետականությունը: Ով ողջամիտ է և արժանապատիվ, պետք է պայքարի Հայաստանն ու Արցախը ապրեցնելու նպատակի համար։
Կոմունիկացիաների ապաշրջափակաման անվան տակ սրանք ձգտում են Սյունիքով միջանցք տրամադրել թշնամուն