Լրահոս

23.06.2011 16:09


Ֆրանսիան հայտարարել է Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին

Ֆրանսիան հայտարարել է Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին

Հունիսի 23–ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է Աֆղանստանից ֆրանսիական զորքերը դուրս բերելու մասին։ Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես»–ը։

Թե երբ առաջին ֆրանսիական միավորումները կլքեն Աֆղանստանը, չի հաղորդվում, սակայն, Սարկոզիի խոսքերով, դուրսբերումն իրականացվելու է փուլային ձևով, իսկ ժամանակացույցը համաձայնեցվելու է ամերիկյան հրամանատարության հետ։

Նախօերին զորքերի դուրսբերման մասին էր հայտարարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս 24»–ը, մինչ զորքերի դուրսբերման մասին հայտարարելը, Նիկոյլա Սարկոզին խորհրդակցել է Բարաք Օբամայի հետ։

Ելիսեյան պալատի հայտարարության մեջ ասվում է, որ զորքերի դուրսբերումը կապված է Աֆղանստանում կոալիցիայի ունեցած հաջողությունների հետ, մասնավորապես Ուսամա բեն Լադենին չեզոքացնելու ԱՄՆ–ի իրականացրած հաջող գործողության հետ։

«Ասոշիեյթեդ փրես»–ի տվյալներով՝ ներկայումս Ֆրանսիան Աֆղանստանում ունի 4 հազ. զինծառայող։ 2001թ. վեր զոհվել է 62 ֆրանսիացի զինվոր։

Այս խորագրի վերջին նյութերը