Աշխարհ

20.08.2021 14:34


Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատանքային միգրանտների միջև. ձերբակալվել են Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատանքային միգրանտների միջև. ձերբակալվել են Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ

Մոսկվայի հյուսիսարևելյան շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել շինարար միգրանտների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է РЕН ТВ-ն, ծեծկռտուքին մոտ 20 մարդ է ներգրավվել: Բախումը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր շինհրապարակներից մեկում՝ «Նեկրասովկա» մետրոյի կայարանի հարևանությամբ:

Իրավապահները հանգամանքները պարզելու համար ձերբակալել են Ուզբեկստանի 7 քաղաքացու և Հայաստանի երկու քաղաքացու:

Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը