Կարծիք

20.08.2021 17:25


Թալիբների դեմ կռվել ցանկացողներին աջակցողներ աշխարհում անպայման կգտնվեն

Թալիբների դեմ կռվել ցանկացողներին աջակցողներ աշխարհում անպայման կգտնվեն

Դատելով Հնդկաստանի ԶԼՄ-ների հրապարակումներից և այն քարոզչական աջակցությունից, որը հնդկական կողմը տրամադրում է թալիբների կողմից չնվաճված Փանջշերի շրջանում Աֆղանստանի «Ազգային դիմադրության շարժմանը», վերջինս արդեն կարծես թե ունի առնվազն մեկ տարածաշրջանային գերտերության օժանդակություն։

Հռչակավոր Ահմադշահ Մասուդի որդի Ահմադ Մասուդի և Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի կողմից ղեկավարվող փանջշերյան դիմադրությունը փորձում է աջակցություն գտնել նաև ԱՄՆ-ում։ Մասնավորապես, հենց դրան էր ուղղված երեկ «Վաշինգտոն Պոստ» թերթում հրապարակված Ա․ Մասուդի հոդվածը, որտեղ նա պնդում է, որ իրենք անխոնջ կերպով կռվելու են թալիբների դեմ, սակայն կարիք ունեն ռազմատեխնիկական օգնության։

Անկախ ամեն ինչից, պարզ է մի բան՝ թալիբների դեմ կռվել ցանկացողներին աջակցողներ աշխարհում անպայման կգտնվեն։

Լուսանկարում՝ Տաջիկստանում Աֆղանստանի դեսպանատանը Ահմադ Մասուդի լուսանկարի կողքին փակցնում են «Ազգային դիմադրության շարժման» մեկ այլ ղեկավարի՝ Ամրուլլահ Սալեհի լուսանկարը։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը