Երևանում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում, մոտ 30 մետր ճանապարհում փլուզում է տեղի ունեցել
Երեկ, օգոսոտսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ծիծեռանակաբերդի խճուղում նոր կառուցված կամրջի հարևանությամբ ճանապարհի մոտ 30 մետր հատվածում փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Պարզվել է, որ փլուզվել է մայթեզրը, որի հարևանությամբ ինչ-որ կազմակերպություն շինարարական աշխատանքներ է իրականացնում։ Փրկարարաները սահմանազատել են տարածքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։