Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 743 նոր դեպք
Օգոստոսի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 743 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3 393 մարդ, մահացել է 59 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 506 040, այստեղից ապաքինվել է 440 370 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 649:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 46 389 փորձարկում, այդ թվում 29 181-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 208-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 10.22% է, վերջին 14 օրվանը՝ 10,86%, վերջին 7 օրվանը՝ 10.98%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 907 665 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 23 986 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 77 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 238 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 458 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge