Լրահոս

23.06.2011 15:55


Օքրուաշվիլին ծրագրում էր զինվա՞ծ վերադառնալ Վրաստան

Օքրուաշվիլին ծրագրում էր զինվա՞ծ վերադառնալ Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրաքլի Օքրուաշվիլին Վլադիկավկազում էր գտնվում, որտեղ Ռուսաստանի հատուկ նշանակության ջոկատի հետ Վրաստան վերադառնալու և մի շարք օբյեկտներ գրավելու ծրագիր էր մշակում։ «Վրացական կուսակցության» մի քանի ակտիվիստների ձերբակալության հետ կապված՝ այսպիսի հայտարարություն է տարածել Վրաստանի ՆԳՆ–ն։

Վրաստանի ՆԳՆ–ն ձերբակալել է մի քանի անձանց, ովքեր կապված են «Վրացական կուսակցության» հետ, և ովքեր փորձում էին զինված խմբավորում ստեղծել՝ Իրաքլի Օքրուաշվիլիին Վրաստան վերադառնալու ժամանակ պաշտպանելու համար։

Այս մասին հայտնի է դարձել ՆԳՆ–ում տեղի ունեցած ճեպազրույցից և ձերբակալված անձանց ցուցմունքներից։

Մասնավորապես ձերբակալվածներից մեկը՝ Գրիգորի Սաբաշվիլին, պատմել է Օքրուաշվիլիի ծրագրի մասին՝ Ռուսաստանի հատուկ նշանակության ջոկատի հետ Վրաստան վերադառնալ։

–Իրաքլի Օքրուաշվիլին ծրագրում էր հատուկ նշանակության 200 ջոկատայինների հետ անցնել վարչական սահմանը, որտեղ նրան պետք է դիմավորեր վրացիներից կազմված խումբը, ինչից հետո անցակետի պետք է զինաթափվեր։

Նա նաև տեղեկացրել է, որ դրանից հետո հարձակում էր նախատեսվում հատուկ նշանակության ջոկատի շենքի վրա, որը տեղակայված է Գորիում, ինչպես նաև Շիդա Քարթլիի շրջանային ոստիկանության շենքի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը