Գեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «ԳԱԶ 53»-ով մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է «Կոշաբուլախ» սարատեղիում. կա վիրավոր
Երեկ՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հովիկ Արշակյանը իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայով Արծվանիստ գյուղի «Կոշաբուլախ» կոչվող սարատեղիում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հ. Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։