Լրահոս

23.06.2011 15:48


Մինչև հուլիսի 1–ը մետրոյի 2 ժետոնից ավել չեք կարող գնել

Մինչև հուլիսի 1–ը մետրոյի 2 ժետոնից ավել չեք կարող գնել

Մետրոյի տոմսարկղերի մոտ իրարանցում է։ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո, որ հուլիսի 1–ից մետրոյի սակագինը կրկնակի բարձրանալու է՝ դառնալով 100 դրամ, մարդիկ ցանկանում են նախապես՝ 50 դրամով, մեծ քանակությամբ ժետոններ գնել։ Սակայն տոմսավաճառները հրաժարվում են մեկ անձին 2 ժետոնից ավելի վաճառել։ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավարությունն այս որոշումը բացատրում է նրանով, որ իրենք չեն կարող միանգամից այդքան մեծ քանակությամբ ժետոններ վաճառել, քանի որ այդպիսով իրենց աշխատանքը կխափանվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը