Սիրիական տանկերը Թուրքիային սահմանակից քաղաք են մտել
«Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով ականատեսներին, հայտնում է, թե Սիրիայի կառավարական զորքերը ծանր հրետանու օգնությամբ զբաղեցրել են Խիրբետ ալ–Ջոզ բնակավայրը, որը Թուրքիայի սահմանից ընդամենը 2 կմ–ով է հեռու։
«Ռիա նովոստի»–ն գրում է, որ Խիրբետ ալ–Ջոզի բլուներից մեկի տան վրա մի քանի օր ծածանվում էր Թուրքիայի դրոշը՝ ի նշան երախտիքի, որ սիրիացի հազարավոր փախստականներին կացարան են տրամադրել։
Զբաղեցնելով քաղաքը՝ սիրիական զորքերը թուրքական դրոշն անմիջապես փոխարինել են սիրիականով։
Սահմանի հակառակ կողմում Թուրքիայի Գյուվեչի քաղաքի զորամասն ուշադրությամբ հետևում է սիրիական բանակի գործողություններին, սակայն մինչ այժմ ոչ մի գործողություն չի ձեռնարկել։
Գործակալությունը հայտնում է, որ երբ սիրիական բանակը մոտենում էր Խիրբետ ալ–Ջոզ բնակավայրի շրջակայքում տեղակայված փախստականների ճամբարին, հարյուրավոր բնակիչներ շտապում էին անցնել Թուրքիայի սահմանը։