Երթուղայինների և ավտոբուսների սակագինը չի բարձրանա. Կամո Արեյան
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը «7օր»–ին վստահեցրել է, որ հուլիս 1–ի մետրոյի սակագնի կրկնակի բարձրացումը չի հանգեցնի նաև երթուղային տաքսիների և ավտոբուսների տոմսի թանկացմանը։
–Նման որոշում չի ընդունել ավագանին,–ասել է Երևանի փոխքաղաքապետը՝ բացառելով նաև, որ օրինակ գծի տերերը կարող են ինքնագլուխ բարձրացնել սակագինը՝ առանց քաղաքապետարանի որոշման։
Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ մետրոպոլիտենի պահպանման և զարգացման համար անհրաժեշտ ծախսերի ծավալի աճը բավական մեծ է, և հույս հայտնել, որ մարդիկ ըմբռնումով կմոտենան իրենց այս քայլին։ Նույն սոցիալական ցանցում «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» խումբ է ստեղծվել։

7or.am