Լրահոս

23.06.2011 14:30


ՌԴ ԱԳՆ. «Կազանի հանդիպումը ԼՂ կարգավորման գործընթացում ուղենշային դեր է խաղալու»

ՌԴ ԱԳՆ. «Կազանի հանդիպումը ԼՂ կարգավորման գործընթացում ուղենշային դեր է խաղալու»

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ հունիսի 24–ին Կազանում կայանալիք հանդիպումը ԼՂ կարգավորման գործընթացում ուղենշային դեր է խաղալու։ «Մենք ակնկալում ենք, որ Երևանն ու Բաքուն կառուցողական կերպով կարձագանքեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ–ի, Ռուսասատնի և Ֆրանսիայի նախագահների  համատեղ հայտարարությանը, որում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կոչ է արվում ցուցաբերել քաղաքական կամք և կազանյան գագաթնաժողովում ավարտել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների նախագծի քննարկումը։ Կազանում քննարկվելիք փաստաթուղթը կողմերի և համանախագահող երկրների համատեղ աշխատանքի կարևոր փուլի արդյունք է, այն հետագա առաջընթացի  և համապարփակ խաղաղության պայմանագրի հետագա նախապատրաստման համար իրական հիմք է ներկայացնում։ Ակնկալում ենք, որ այս հիմքի շնորհիվ կողմերը համաձայնության կգան ի նպաստ խաղաղության, բարգավաճման և ամբողջ տարածաշրջանի զարգացման»,–ասվում է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը