Ոչ թե Արմանն է Գալուստ Սահակյանի որդին, այլ Գալուստն է Արման Սահակյանի հայրը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետի հրամանով ՀՀ կառավարությաննառընթերպետականգույքի կառավարմանվարչությանպետ է նշանակվելԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր ԱրմանՍահակյանը։
Այսօր, երբ «7օր»–ի թղթակիցը Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է, թե ո՞վ է նրա որդու փոխարեն դառնալու պատգամավոր, պատասխանել է.
–Նախ՝ հարցադրման մոտեցումը փոխեք, որովհետև իմ ոդին արդեն բազմանդամ ընտանիքի հայր է, և կարելի է հակառակը ասել՝ Արմանի հոր հետ եք դուք զրուցում հիմա, ոչ թե Գալուստ Սահակյանի որդուց եք հարցնում։ Իսկ թե ո՞վ կդառնա պատգամավոր, ընդհանուր առմամբ քննարկման խնդիր է, դեռևս ժամանակ չենք ունեցել քննարկելու։ Կարծում եմ՝ դեռ ժամանակ ունենք, և առաջիկա օրերին կքննարկենք և կհրապարակենք։ Կարծեմ՝ 5–օրյա ժամկետ է տրված, կարծում եմ՝ այդ ընթացքում մենք կկարողանանք որոշում կայացնել։
Գալուստ Սահակյանը չի բացառել, որ ՀՀԿ–ի ցուցակով Արման Սահակյանին հաջորդող անձնավորությունը չդառնա պատգամավոր։ Տեղեկություններ կան, որ Արման Սահակյանի փոխարեն պատգամավոր կդառնա Եղիա Շամշյանը։
Ոչ թե Արմանն է Գալուստ Սահակյանի որդին, այլ Գալուստն է Արման Սահակյանի հայրը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետի հրամանով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ է նշանակվել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը։

7or.am