Լրահոս

23.06.2011 14:24


«Բազմազբաղ պատգամավորներն» ավարտեցին աշխատանքները

«Բազմազբաղ պատգամավորներն» ավարտեցին աշխատանքները

Բազմազբաղ բոլոր պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ՝ քվեարկելու,–ԱԺ հունիսի 21–23–ի արտահերթ նստաշրջանի վերջին օրինագծերի քվեարկության համար պատգամավորներին այսպես է դահլիճ հրավիրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Աշխատանքների ավարտին Ազգային ժողովը ձայների 73 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքը։

Երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքը՝ ձայների 72 կողմ, 10 դեմ   հարաբերակցությամբ։

«Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ձայների 87 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Քվեարկություններից հետո Հովիկ Աբրահամյանը արտահերթ նստաշրջանը հայտարարել է  ավարտված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը