Լրահոս

23.06.2011 13:49


Ա. Մանասյան. «Անհրաժեշտ է խոսել ոչ միայն թուրքերի, այլև ադրբեջանցիների կողմից հայերի ցեղասպանության մասին»

Ա. Մանասյան. «Անհրաժեշտ է խոսել ոչ միայն թուրքերի, այլև ադրբեջանցիների կողմից հայերի ցեղասպանության մասին»

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին, կարծիք է հայտնել, որ կարևորագույն հարցերից մեկն այսօր, որն ուսումնասիրության կարիք ունի, ցեղասպանության խնդիրն է։

«Մենք դեռևս խնդիրը չենք պատկերացնում։ Պետք է հասկանալ՝ ինչո՞ւ թուրքը, ինչո՞ւ մենք... ինչո՞ւ մենք հանդուրժեցինք դա»,–ասել է քաղաքագետը՝ նկատելով, որ դրա արմատները գալիս են դեռևս դարեր առաջ ձևավորված թուրքի տնտեսական մշակույթից՝ քոչվորությունից, որը հիմնված է յուրացման և կողոպուտի մշակույթի վրա։

Բանախոսն ընդգծել է, որ անհրաժեշտ է խոսել նաև Ադրբեջանում հայերի նկատմամբ ցեղասպանության մասին, որպեսզի նրանք գիտակցեն ու ընդունեն այդ փաստը։

«Եթե մենք ինքներս ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավել ենք տարածքներ այն դեպքում, երբ դուրս չենք եկել ԼՂ տարածքներից, ինչո՞վ ենք օգնում ադրբեջանցուն հասկանալու, որ դա իր տարածքը չի. մենք ինքներս ենք ասում, որ դա քո տարածքն է»,–շեշտել է քաղաքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը