Ճակատագրական որոշում կամ Սևանի իռացիոնալ վատնում առանց բնապահպանական շահերի հաշվառման
Երեկ ԱԺ-ն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարեց։
Օրենքով հաստատված 170մլն խորանարդի փոխարեն բաց կթողնվի 245մլն խորանարդ։
Ռազմավարական նշանակության, մեր ազգային հարստություն Սևանի նկատմամբ ճակատագրական որոշում կայացվեց՝ առանց բնապահպանական շահերի հաշվառման, առանց ջրահավաք ացազանի կենսապաշարների հաշվառման և ուսումնասիրոիթյան։ Առանց գնահատելու, թե ջրառը ինչ ազդեցություն կունենա էկոհամակարգի վրա։ Չներկայացվեց նաև, թե էներգիայի վաճառքիվ ստացված շահույթը ինչ ուղղություններով է ծախսվելու։
Իսկ տասնյակ բնապաահպանական կազմակերպություններ ահազանդ են հնչեցնում, որ լճի հետագա ծաղկման և ճահճացման ընթացքը, ազդելու է ողջ էկոհամակարգի, այդ թվում ջրի որակի, ձկնաշխարհի և ջրի պիտանելիության վրա։
Բայց քպ-ականներին բնապահպանությունը չի հետաքրքրում։ Իսկ ջրային կոնիտեի նախագահի մասնագիտական որակների մասին խոսելն ավելորդ է․․․․ասում են՝ մարզական լրագրողի մասնագիտություն ունի․․․․
Հ․Գ․ Ուշադիր կարդացեք օրենքի վերնագիրը՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն էր առաջին հաստատումը…
Ճակատագրական որոշում կամ Սևանի իռացիոնալ վատնում առանց բնապահպանական շահերի հաշվառման