Չի կարելի հուսահատությամբ ճանապարհ բացել աճպարարությանը և պարտվողականությանը
Գուցե զգացմունքային ստացվի։ Մարդկանց մի մասն ապրում է սովորական կյանքով՝ թքած ունենալով, թե ինչ է եղել, մի մասն անգամ հրճվանքի մեջ է, մտածելով, թե իբր պատերազմն ավարտվեց։ Մտահոգողը՝ սթափ, ադեկվատ մտածող մարդկանց այն հատվածն է, որը խորը ապատիայի մեջ է հայտնվել՝ հրապարակայնորեն չթաքցնելով իր հուսահատությունը, բացահայտ գեներացնելով արտագաղթի տրամադրություններ՝ հընթացս լիցքաթափվելու նպատակով հայհոյելով անխտիր բոլորին։ Կորուստների ու թուրքերի հետ «բարեկամությամբ» գոյատևելու հեռանկարը, ինչ խոսք, չէր կարող այս մարդկանց մոտ այլ տրամադրություններ առաջացնել, սակայն, համոզված եմ, մինչև վերջին պահը պետք է անել ամեն ինչ, որ այդ կործանարար հեռանկարը չդառնա իրողություն, չի կարելի հուսահատությամբ ճանապարհ բացել աճպարարությանը և պարտվողականությանը, միայնակ թողնել կարող ուժերին։
Հ.Գ. Ընտրության հենց հաջորդ օրը քննություն պետք է ընդունեի։ Երբ լսարան մտա, ուսանողների դեմքերն անճանաչելի էին, արտահայտում էին միայն մի մեծ ու տհաճ հարցական։ Պատրաստ չէի այսպիսի արձագանքի, սակայն ներքուստ ուրախ էի, որ առողջ սերունդ է մեծանում։ Որոշ քաջալերող խոսքեր ասացի, որոնց այդ պահին ինքս էլ չէի հավատում, բայց հետագայում ընդունեցի, որ դրանք միակ ճիշտ խոսքերն էին, ոչինչ դյուրին չի տրվում ...
Չի կարելի հուսահատությամբ ճանապարհ բացել աճպարարությանը և պարտվողականությանը