Ազգագրագետ. «Ցեղասպանության հարցը պետք է տեղափոխել գաղափարական դաշտ»
Այսօր կայացած ասուլիսում խոսելով հայերի նկատմամբ թուրքերի ագրեսիայի մասին՝ ազգագրագետ Հարություն Մարությանը կարծիք է հայտնել, որ կան ժողովուրդներ, որոնք իրենց ներսում ունեցող խնդիրները, որպես կանոն, բարդում են հարևանների վրա։
«Դա կապված է որպես ազգ ձևավորման գործընթացի, էթնիկ մոբիլիզացիայի հետ։ Այդ պատճառով ստեղծվում է արտաքին թշնամու կերպար»,–ասել է ազգագրագետն ու հավելել, որ Ադրբեջանը, ղարաբաղյան պատերազմում պարտություն կրելով, իր ժողովրդին պարտության պատճառները բացատրելու փոխարեն սկսեց հայատյացություն սերմանել։
«Մենք միշտ շեշտում ենք հայ–թուրք գործոնի մասին, սակայն քիչ ենք խոսում գաղափարախոսության գործոնի մասին։ Եթե մենք շարունակենք ասել հայ ու թուրք՝ փոխարենը չխոսելով երիտթուրքական գաղափարախոսության մասին, ապա կմնանք հակամարտության էթնիկ մակարդակում։ Հրեաները Գերմանիայի մասին խոսելիս չեն ասում գերմանացիներ, այլ շեշտում են՝ ֆաշիզմ, նացիզմ, ռասիզմ՝ հարցը տեղափոխելով գաղափարական դաշտ։ Այդ դեպքում հրեաների Հոլոքոստի խնդիրը շատ ավելի ընկալելի է դառնում աշխարհին»,–նկատել է բանախոսը։

7or.am