Լրահոս

23.06.2011 13:26


ՀՀ վարչապետ.«Այս ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի շուրջ 1700 աշխատատեղ»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի ժամանակ կառավարությունը որոշել է «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. հունիսի 25-ը։

Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Գողթ գյուղում հիմնել վարդերի ջերմոցային տնտեսություն, որը կիրառելու է հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաները։ Նախատեսվում է կատարել մոտ 2 մլրդ դրամ ներդրում, ստեղծել մոտ 30 աշխատատեղ։

–Սա թվով 17-րդ որոշումն է, որով մենք հավանություն ենք տալիս 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրին։ Արդյունքում, հարգելի գործընկերներ, մենք ունենում ենք 61 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։ Այս պահի դրությամբ արդեն ստեղծված է շուրջ 1000 աշխատատեղ և ենթադրվում է, որ այս ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի շուրջ 1700 աշխատատեղ։ Այնպես որ, օրենսդրական հնարավորությունը, որ տրվեց կառավարությանը, տալիս է իր դրական արդյունքները. բավական շոշափելի են դառնում մեր տնտեսության տարբեր ճյուղերում արվող ներդրումները,–ասել է Տիգրան Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը