Կարծիք

17.08.2021 19:11


44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը մի քանի տասնյակ նոր քարոզչական թեզեր ա ձևավորել

44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը մի քանի տասնյակ նոր քարոզչական թեզեր ա ձևավորել

44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը մի քանի տասնյակ նոր քարոզչական թեզեր ա ձևավորել։ Ապրոբացիայի ու ռետրանսլյացիայի փուլը արդեն ավարտվել ա մի տարում։ Միս ու արյուն ստացած թեզեր են, որոնց դեմ պետք ա պայքարել։ Հայաստանից զրո հակազդեցություն։ Մենք ուղղակի չկանք այդ տեղեկատվական պատերազմում։

Կոնստանտ ու տրանսֆորմացված թեզերի հարցում ավելի հեշտ ա լուծումը, վաղուց հակաթեզերը մշակված են։ Իսկ նոր թեզերի հարցում աշխատել ա պետք, 150-ից ավել նոր թեզ մենակ ես եմ դուրս բերել էս մի տարում զուտ մոնիտորինգի, ստռուկտուռնիյ անալիզի ու կոնտենտ-անալիզի շնորհիվ։ Ու որևէ պետական կառույցի վեջին չի դեմն առնեն էդ հարձակումների։

Իսկ հակազդեցության բացակայության պարագայում էդ քարոզչությունը համ մեր, համ միջազգային հանրության ենթագիտակցության մեջ նստելու ա, որպես իրողություն։

Հ.Գ. Գիտեմ, գիտեմ, որ ոչ-մեկի տանձին չի էս թեման։ Շնորհակալություն, ցտեսություն։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը