Լրահոս

23.06.2011 12:37


Կախվել է ավտոտնակում

Հունիսի 22-ին`ժամը 22.38-ին քաղաքացի Ժ.Հակոբջանյանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 49/1 շենքի բակում` ավտոտնակի մեջ ինքնասպան է եղել (կախվել է) իր տղան. ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, դուրս բերվել 1972 թվականին ծնված Վահե Հակոբջանյանի  դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը