Զոհված զինվորի սուգը՝ թալանի մասին ստերով «կտրելու» նուրբ արվեստը
Երեկ սահմանին երեք ՀԱՅ է զոհվել։ Զոհերի թիվը անկանխատեսելի աճում է և ոչ մեկս չենք կարող ազդել այդ ընթացքի վրա։ Իհարկե կարող էինք։ Հունիսի 20-ին մեզ տրված էր հնարավորություն չունենալ այս իրավիճակը...
Նույնիսկ Ալիեւը, իր տված հարցազրույցում զարմացել է, որ Հայաստանում «պարտված ղեկավարությունը ստացել է ժողովրդի վստահությունը»: Նա եզրակացնում է, որ «ՀԱՅ ԺՈՂՈՎՈւՐԴԸ և Հայաստանի ղեկավարությունը համակերպվել են նոր իրավիճակի և պարտության հետ»: Հավելելով, որ Մեհրիբանի խնդրանքով էլ չի ծաղրելու Նիկոլ Փաշինյանին։
Ի՞նչ է անում այս ընթացքում Հայ հանրությունը։ Դե իհարկե քննարկում է Աղվանստանի վերջին իրադարձությունները, որը, պարզվում է, որ ավելի կարևոր է մեր զոհված զինվորներից, դիտում է, թե ԱԺ-ում՝ 71, իր կողմից ընտրված սրբապիղծներ ինչպես են կրկին խոսում ինչ-որ նախկիններից, թալանից և նույնիսկ հարց չի տալիս իրեն՝ եթե սրանք ՉԵՆ ՍՏՈւՄ, ինչու՞ մինչ այսօր իրենց հայտարարած թալանի և ոչ մի մասով դատական վճիռներ չկան... Ինչու՞ հաղթած գեներալ Սեյրան Օհանյանը, ըստ իրենց հայտարարությունների չի ենթարկվել պատասխանատվության... Ես կպատասխանեմ՝ որովհետև ՍՏՈւՄ ԵՆ... ԶՐՊԱՐՏՈւՄ ԵՆ...
Խոսում եք թալանի՞ց... Ուրեմն հիշե՛ք, յուրաքանչյուր զոհված հերոսի ծնող ուրախությամբ կտար իր ողջ ունեցվածքը՝ ում ասես, միայն թե մեկ անգամ էլ կարողանար գրկել իր որդուն։ Յուրաքանչյուր Հայ, կտար ամեն ինչ, մենակ թե կրկին ունենար «դժբախ և դժգույն» Շուշին։ Եվ այո, մեր թշնամին՝ ադրբեջանցին է և մեր որդիներին ադրբեջանցին է սպանել ու մեր Հայրենիքը զավթել, սակայն ես ադրբեջանցուց այլ բան չէի սպասում և 30 տարի շարունակ մենք գիտեինք նրանց այդ նկատառումների մասին։ Իսկ այ սեփական իշխանությունից՝ չէի սպասում, որ կդավաճանի իր ազգին։ Ինձ թվում էր, որ ցանկացած հայ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, չի անցնի ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ վրայով։ Իսկ հիմա տեսա 600 000 հայրենակիցներ, ովքեր անտարբեր են 5000 զոհված հերոսների ընտանիքների վշտի նկատմամբ, ովքեր անտարբեր են 10 000 խեղված վիրավորների և նրանց ընտանիքների վշտի նկատմամբ, ովքեր այնքան պատիվ չունեն, որ Մեհրիբանի խնդրանքով, իրենց ղեկավարին այլևս չեն ծաղրելու, իսկ իրենք գեոքաղաքական դատողություններ են անում Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ովքեր անտարբեր են, որ Հայրենիք ենք կորցրել և հիպնոսացված գոռում են՝ «ՆԱԽԿԻՆՆԵ՜ՐԸ... ԹԱԼԱՆԵՑԻ՜Ն...», թութակի պես կրկնելով այն զրպարտությունն ու ստերը, որը կապույտ եզրագծերով սկուտեղի վրա իրենց են մատուցում այս դավաճան-ստահակները։ Առանց իրենց հարց տալու՝ բա որ թալանել են, 3 տարի է իշխանության եք, ո՞վ է Ձեզ խանգարում դատել... բռնագրավել... Ի՞նչ թատրոններ եք խաղում քր. գործեր կազմելով և հետո բաց թողնելով... Թե՞ միգուցե ստում եք՝ թալան չի եղել։ Եղել է ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈւԹՅՈւՆ, որին դուք դեմ եք... Եղել է ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈւԹՅՈւՆ, որն ուզում եք իսպառ վերացնել... Եղել է ՀԱՅՐԵՆԻՔ, որը ձեզ համար ուղղակի վաճառելու ապրանք է... Եղել է ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆ, որը Ձեզ համար արժեք չունի... Եղել են ՀԵՐՈՍՆԵՐ, որոնց կյանքն ու մահը, իրենց կերտած պատմությունը ատում եք։
Վերջում ուզում եմ ասել, որ նախկին իշխանությունների հետ որևե կապ չեմ ունեցել... Նախկին իշանությունների սխալները տեսել ու այդ մասին արտահայտվել եմ և դրանցից ամենամեծը, իմ կարծիքով այն է, որ Նիկոլ Փաշինյանի նման ստահակը հանրային պարսավանքի չի ենթարկվել, նրա կերպարը լիարժեք չի բացահայտվել և թույլ է տրվել, որ նա տարածի իր հորինած ստերն ու հերյուրանքը՝ անձնային շահախնդրությունը բավարարելու համար։
Զոհված զինվորի սուգը՝ թալանի մասին ստերով «կտրելու» նուրբ արվեստը