Լրահոս

23.06.2011 12:03


Դանակի 18 հարված

Հունիսի 22-ին, ժամը 17.30-ին, «Կապանի բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մ. Ստեփանյան փողոցի թիվ 16 շենքում սպանություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, 28-ամյա Կարեն Ա.-ն իր բնակարանում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով 18 անգամ հարվածել է 59-ամյա Հենրիկ Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը