Կարծիք

17.08.2021 10:12


«Սորոսական քաղհասարակությունը» շարունակում է աշխատել հակաՀայաստան օրակարգով

«Սորոսական քաղհասարակությունը» շարունակում է աշխատել հակաՀայաստան օրակարգով
Մի քանի օր առաջ գրել էի, թե ինչպես էր ՀՀ քաղաքացին 14 տարի ստրկության մեջ մնացել Վրաստանի ադրբեջանցիների ձեռքում։
Գրել էի նաև Հայաստանում արևմտյան որոշ շրջանակների օրակարգերն առաջ տանող կազմակերպությունների լռության մասին այսպիսի հարցերում (իրենք իրենց «քաղհասարակություն» են անվանում, մեզնից շատերն իրենց՝ «սորոսականներ», թեպետ իրականում դա շատ ավելի լայն հասկացություն է, քան զուտ Սորոսի հիմնադրամներից փող ստացող կազմակերպությունները)։
Ինչևէ, Ռուբեն Աբրահամյանը պատմեց, որ 2017-ին կոնկրետ այդ մարդուն Վրաստանում գտել և իր մասին Վրաստանի ոստիկաններին և Հայաստանի իշխանություններին տեղեկացրել են Վրաստանում աշխատող և նույն արևմտյան դրամաշնորհներով աշխատող «Ալիք-մեդիա» ՀԿ-ի աշխատակիցները։
Սա կարևոր տեղեկություն է և սխալ կլիներ, եթե նախորդ գրառումիցս հետո այս մասին առանձին չգրեի, ըստ այդմ գրում եմ, որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի։
Ցանկացած դեպքում ասածս, որ «սորոսական քաղհասարակությունը» այս բոլոր տարիներին աշխատել և շարունակում է աշխատել #հակաՀայաստան օրակարգով մնում է ուժի մեջ։
Նույն այս դեպքում էլ, այո, մարդուն օգնել են, փրկել են, շատ ապրե՛ն, բայց անձնական մակարդակից թեման դուրս չի եկել։
Ադրբեջանցիների շրջանում եղած և խրախուսվող հայատյացության և ընդհանրապես այլատյացության թեման այդ «քաղհասարակության» համար երբեք օրակարգային չի եղել, այն միշտ կա՛մ շրջանցել են, կա՛մ, եթե շրջանցել հնարավոր չէր, փորձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելով լղոզել։ (Օրինակների մի մեծ շարան կարող եմ բերել...)։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը