Կարծիք

17.08.2021 09:43


Թշնամին օգտվում է Հայաստանում տիրող անկառավարելի և անիշխանական վիճակից

Թշնամին օգտվում է Հայաստանում տիրող անկառավարելի և անիշխանական վիճակից

Իրավիճակը լարված է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում․ կան զոհեր, ընթանում են ինտենսիվ մարտական գործողություններ։ Պատճառը մեկն է։ Հայաստան փաստացի չի կառավարվում։ Թշնամին օգտվում է մեր երկրում տիրող անկառավարելի և անիշխանական իրավիճակից։

Բոլոր գործընթացները ընթանում են իներցիոն բնույթով։ Ոչ մի հարցի լուծման վերաբերյալ կողմերի միջև որևէ ձևաչափում քննարկումներ և բանակցություններ չեն ընթանում։ Սա կարող է հանգեցնել առավել ծանր և անվերահսկելի հետևանքների։ Իրավիճակի լուծման մեկ տարբերակ գոյություն ունի․ Նիկոլ Փաշինյանն անհապաղ պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից և Ազգային ժողովը պետք է ընտրի նոր վարչապետ։ Այս ամենը պետք է տեղի ունենա հնարավոր սեղմ ժամկետում և անհապաղ։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը