Կարծիք

16.08.2021 17:48


Մենք պարտավոր ենք առաջնորդվել քաղաքակիրթ ժողովուրդներին հարիր տրամաբանությամբ

Մենք պարտավոր ենք առաջնորդվել քաղաքակիրթ ժողովուրդներին հարիր տրամաբանությամբ
«...Պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, երբ պարտվող ղեկավարությունը ստացավ ժողովրդի վստահությունը: Ուստի այս իրավիճակում Հայաստանին զինելը հակասում է ցանկացած տրամաբանության...»,-այս հայտարարության հետ միաշանակ կարելի էր համաձայնել, եթե դրա հեղինակը չլիներ այն երկրի ղեկավարը, որի հայրը 1993-ի ամռանը տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում ստանձնելով պետության ղեկը, ընդամենը ամիսների ընթացքում մեկը-մյուսի հետևից կորցրեց Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները, ապա պարտադրված ստորագրեց զինադադար հաստատման մասին համաձայնագիր... Արժե հիշեցնել, որ այդքանից հետո, նա ոչ միայն շարունակեց ղեկավարել երկիրը, այլև մահամերձ վիճակում՝ ժողովրդի խոնարհ համաձայնությամբ, իշխանությունը հանձնեց որդուն... Ինչ վերաբերում է զինվելուն, ապա եթե հետևենք Ադրբեջանի նախագահի տրամաբանությանը, նրանք պետք է ձեռնպահ մնային 1994-ի մայիսից հետո երկիրը սպառազինելու ուղղությամբ կատարված միլիարդավոր նավթադոլարների հասնող ծախսերից...
Այսքանով հանդերձ, Հայաստանն Ադրբեջան չէ և մենք պարտավոր ենք առաջնորդվել քաղաքակիրթ ժողովուրդներին հարիր տրամաբանությամբ...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը