Կարծիք

16.08.2021 16:17


Գաղափարը մեկն է՝ չկա հին ու նոր, կա միայն Հայաստանի փրկություն

Գաղափարը մեկն է՝ չկա հին ու նոր, կա միայն Հայաստանի փրկություն
Իսլամիզմի հաղթանակը Աֆղանստանում, էապես էլ ավելի մեծացրեց քրիստոնյա Հայաստանի կաևորությունը մեր տարածաշրջանում: Մենք պարտավոր ենք դեպքերի և իրողությունների զարգացումը ի օգուտ մեզ շրջելու քաղաքական կամք և դիվանագիտական հմտություն ունենալ: Առավելագույն ջանքեր պետք է գործադրենք դիվանագիտական կոալիցիա ձևավորելու մեր դաշնակից պետությունների հետ, որոնց շահերին ևս հակասում են իսլամիստական և պանթյուրքիստական նկրտումները:
Այս ամենը բնականաբար չի կարող իրականացնել կապիտուլյացիոն այս իշխանությունը:
Եվ քանի որ ակնհայտորեն իսլամիստական ուժերը սեղմում են օղակը բոլոր այն կետերում, որտեղ հնարավորություն են տեսնում, զարկ տալով նաև պանթյուրքիստական նկրտումներին, ապա կանխատեսելի է, որ թուրքիան նույնպես ձգտելու է զարկ տալ Հարավային Կովկասը, հետևապես նաև Հայաստանը գրավելու իր ծրագրին:
Ստեղծված իրավիճակում ինչ դիքում է Հայաստանը.
Այլևս գաղտնիք չէ, որ.
1. Մեր երկրում իշխանության է մի ուժ, որի վարած քաղաքականության մեջ հստակ ուրվագծված է պրոթուրքական ուղղվածություն:
2. Մեր սահմանների անվտանգությունը պահող Զինված Ուժերի վերնախավը սպասարկում է կապիտուլյացիոն ռեժիմին:
3. Արմատական ընդդիմությունը դեռևս հույս է փայփայում կոնստրուկտիվիզմի դաշտում, երբ այլևս ժամանակ չկա:
4. Երկիրը, մասնավորապես մայրաքաղաքը, լցված է թրքախոս «տուրիստներով», այդ թվում և Պակիստանից եկած կասկածելի տարրեով, որոնց մասին շատ լավ գիտեն մեր հատուկ ծառայությունները:
5. Մեր ժողովուրդն էլ առկա և վերահաս վտանգին անհաղորդ, բացառապես զբաղված է իր հանապազօրյա հացի խնդրով, կարծելով քանի դեռ անձամբ իր դուռը չի թակել թուրքը, կարելի է սպասել...
Հիմա, այս օրհասին ինչ լուծումներ կարող են լինել։
Միաժամանակյա գործընթացներ ներքոնշյալ ուղղություններով.
ա. Քաղաքական հուժկու ընդվզման ալիք, որը թեև չի բացառվում, որ այս իշխանազավթները վերածեն քաոսի, ինչպես իրենց ունեցած լծակների և ռեսուրսների, այդ թվում նաև երկիր թափանցած հենց թրքախոս կասկածելի միավորների միջոցով։ Բայց այսուամենայնիվ գործելը պետք է, իսկ մեր հատուկ ծառայությունները հավատարիմ՝ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու երդմանը, պարտավոր են կանխել վերոնշյալ ռիսկը, այդպիսով փակելով քաոսի ճանապարհը:
բ. Համաժողովրդական բողոքի մեծ շարժում, իսկ զուգահեռ՝ դիվանագիտական ամուր խողովակներ ունեցող ընդդիմադիրների կողմից, միջազգային հարթակներում Հայաստանի շահից բխող, թեկուզ ներքին պայմանավորվածությունների ձեռք բերում։
գ. Հայ զինվորի ու հայ սպայի՝ պետության առջև ստանձնած պատասխանատվությանն հավատարիմ, մեր պետական սահմանների ծայրագույն զգոնությամբ պահպանություն, հարկ եղած դեպքում՝ հակահարված:
դ. Խորհրդարանական ընդդիմադիրների կողմից իրենց տեղերում սրանց շուրջ օղակի սեղմում:
ե. Սփյուռքի զարթոնք, բոլոր գաղթօջախներում բողոքի ցույցեր՝ Հանուն Հայրենիքի Փրկության։
զ. Վերոնշյալ քայլերին զուգահեռ ազատել Հայաստանի իշխանությունը օկուպացրած թրքահաճո դրածոներից և ստանձնել Ազգային Պետություն ստեղծելու պատասխանատվություն:
Գաղափարը մեկն է՝ չկա հին ու նոր, կա միայն Հայաստանի փրկություն:
Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը