Լրահոս

23.06.2011 10:37


Քադաֆին խոստացել է շարունակել պայքարը

Քադաֆին խոստացել է շարունակել պայքարը

Չնայած բարդ իրավիճակին՝ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին կշարունակի պայքարը։ Այս մասին, ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, Քադաֆին հայտարարել է չորեքշաբթի երեկոյան՝ ձայնային ուղերձով դիմելով ժողովրդին։

«Պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ձեզ հետ չենք ավարտել»,–ասել է Քադաֆին՝ աջակցության խոսքերով դիմելով իր համախոհ Հիլդի Համադիին, ում ընտանիքի մի քանի անդամներ սպանվել էին նրա նստավայրի վրա ուղղված ՆԱՏՕ–ի օդային հարվածների հետևանքով։

«Այն բանից հետո, երբ դուք (Արևմուտքը) սպանեցիք մեր երեխաներին և թոռներին, մեր մեջ այլևս չկա որևէ համաձայնություն։ Արևմուտքը կարող է հետընթաց քայլ անել։ Դուք զիջելու տեղ ունեք։ Մենք չենք վախենում։ Մենք չենք ձգտում հնարավոր ամեն կերպ գոյատևել ու փրկվել»,–հայտարարել է Քադաֆին։

Այս խորագրի վերջին նյութերը