Կարծիք

16.08.2021 13:32


Ալիևի շնորհակալությունը Հայաստանին ու մուննաթը Ռուսաստանին

Ալիևի շնորհակալությունը Հայաստանին ու մուննաթը Ռուսաստանին

Ադրբեջանի նախագահը դրական շոկ է ապրել Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններից։ Նրան շոկի են ենթարկել արդյունքները։

Ալիևը զարմացած է, որ սեփական երկրին խայտառակ պարտություն ապահոված Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է։ Դա նշանակում է, որ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունը համակերպվել են պարտության հետ․ սա Ալիևի եզրահանգումն է։

Ալիևն իր եզրահանգումից հետո անցել է գրոհի ու Նիկոլից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղն ընդունել որպես Ադրբեջանի մաս ու դրանից հետո նոր միայն հույս ունենալ խաղաղության։ Հակառակ դեպքում Ալիևը սպառնում է նոր պատերազմով։

Բացի այս՝ Ալիևը, կրկին ոգևորված Նիկոլի ու Նիկոլին ընտրողների «խաղաղասիրությամբ», խոսում է «Զանգեզուրի միջանցքից» ու հայտարարում, որ առանձին ավտոմոբիլային ու երկաթուղային գիծ է պլանավորում բացել։

Ահա թե ինչ է իրենից ներկայացնում Նիկոլի «խաղաղասիրությունը»։

Ի դեպ, Նիկոլի իշխանությունը վերարտադրելու համար Հայաստանին շնորհակալություն հայտնելուց բացի Ալիևը նաև մուննաթ է եկել ռուսների վրա, թե բա հայերին ինչո՞ւ եք զենք տալիս, եթե նրանք երջանիկ են իրենց պարտությամբ։ Բառացի այդպես չի ասել, բայց ասածի իմաստը դա էր։

Ահա թե ուր հասանք։ Ու միայն Նիկոլն ու իրեն ընտրողները չեն մեղավոր այս ամենի համար․․․

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը