Կարծիք

16.08.2021 11:56


«Ձեր նմաննները խայտառակում են ռեսպուբլիկան»

«Ձեր նմաննները խայտառակում են ռեսպուբլիկան»
Ալիևի հարցազրույցին CNN-ի թուրքական ծառայությանը արդեն բավական շատ անդրադարձել են և´ մասնագետներ, և´ ոչ մասնագետներ: Նրանց կարծիքների, գնահատականների մի մասի հետ համաձայն եմ, մի մասի հետ` մասնակի կապված մասնագիտական նրբերանգների և ձևակերպումների հետ: Ուստի, չանդրադառնալով ակնհայտ մտահոգիչ մյուս խնդիրներին (իբրև խաղաղության պայմանագիր, Զանգեզուրի միջանցք)` եղած վերլուծություններին հավելեմ իմ երկու դիտարկումները, որոնք առավելապես պետության իմիջին և ընկալմանն են վերաբերվում.
1. Ալիևի այն արձանագրումը, որ պարտված իշխանությունը պատմության ընթացքում և աշխարհի որևէ երկրում ընտրություններում չի հաղթում ոչ թե նրա «հզոր» վերլուծությունն է, այլ պատմական չգրված օրենք, օրինաչափություն, որն ուղեկցում էր մարդկությանը մինչև 2021 թ. հունիսի 20-ը: Պետական մտածողություն ունեցող քաղաքական գործիչները նման պարտություններից հետո ինքնակամ հեռանում են քաղաքականությունից, որպեսզի իրենց ներկայությամբ չհարվածեն պետության իմիջին կամ ինչպես ասվում է հայտնի ֆիլմում` «չխայտառակեն ռեսպուբլիկան», որպեսզի որևէ ալիև չկարողանա հայ ժողովրդին վերագրի պարտության հետ համակերպվողի դեր և դա չհիմնավորի ընտրությունների արդյունքներով: Անգամ ժառանգական միապետները, կայսրերը ինքնակամ հրաժարվել են իշխանությունից հենց այս գիտակցումից և պետական մտածողությունից ելնելով, բայց փաստորեն նրանք ևս սխալ էին և չգիտեին, որ «ապագա կա»...
2. Ալիևը հայտնի երգիծական մեմի, երգի, սյուժեի վերածված «ne oldu Paşinyan»-ի մասին խոսելիս` նախ ևս մեկ անգամ ծիծաղելով կրկնեց այդ արտահայտությունը և ասաց, որ դա դադարեցրել է Մեհրիբան խանումի խնդրանքով: Կարծում եմ, որ իշխող կուսակցությունը և համանուն պառլամենտական ֆրակցիան ճիշտ կանի սրան անդրադառնա և պաշտպանի իրենց առաջնորդին, ճիշտ այնպիսի ջերմեռանդությամբ կամ գոնե դրա կեսի չափով, ինչով որ արձագանքում էր իրենց առաջնորդի անունը տված հայազգի պատգամավորուհուն, ինչպես դաս էր տալիս մարտական գեներալներին, ինչպես հողատու լինելու մեջ մեղադրում էր Առաջին Հանրապետության ղեկավարներից սկսած մինչև Տիգրան Մեծ: Եվ կարևորը դեմքերի այդպիսի ինքնավստահ արտահայտությամբ....
Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը