Կարծիք

16.08.2021 11:27


Հայաստանից` Ռուսաստանին վտարելու պլան «Բ»-ն սկսված է

Հայաստանից` Ռուսաստանին վտարելու պլան «Բ»-ն սկսված է
Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը CNN Тurk-ին տված հարցազրույցում բացահայտ նշեց, որ Բաքուն Հայաստանին առաջարկել է, որը, մեր վիճակից դուրս գալով իրականում ոչ թե առաջարկ է, այլ պահանջ-պարտադրանք, խաղաղության երկարատև պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, որի կարևորագույն կետերից մեկը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է... Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը պարտադիր պետք է որպես Ադրբեջանի մաս ճանաչի Արցախի տարածքից մնացած 25 տոկոսն էլ այնտեղ բնակվող հայությամբ, ինչը նշանակում է Արցախի վերջնական կորուստ և արցախահայերի ցեղասպանություն...
Իլհամ Ալիևը նաև հայտարարեց, որ այդ պայմանագրի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ կան, որոնց մասին, ինչպես հասկացանք, Նիկոլ Անհողը տեղյակ է, բայց որևէ բան չի ասում...
Սա նշանակում է, որ Իլհամ-Նիկոլ տանդեմը սկսել է Ռուսաստանին Հայաստանից վտարելու պլան «Բ»-ն, քանի որ պլան «Ա»-ն ձախողվեց...
Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում հիմնականում պայմանավորված է Արցախյան հարցի չլուծված լինելով և եթե չլինի Արցախյան հարցը, ապա Մոսկվայի ազդեցության հարցը Հայաստանում կդառնա «օրերի» խնդիր... Արցախյան վերջին պատերազմի ժամանակ դավաճան Նիկոլի չկատարած և կատարած քայլերից կարելի է եզրակացնել, որ վերջինս պատրաստվում էր Բաքվին նվիրել ողջ Արցախը և դրա ամբողջ մեղքը բարդել Պուտինի վրա` նրան մեղադրելով Հայաստանին դավաճանելու մեջ, որին կհաջորդեր Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման պահանջով հիստերիան, իսկ հետևանքը կլիներ Ռուսաստանի վտարումը Հայաստանից... Սակայն Մոսկվայում դա ուշ հասկացան... Հասկացան այն ժամանակ, երբ անակնկալ մի քանի հազար թուրքեր ոտքով Հադրութից հասան Շուշի... Ի հեճուկս Նիկոլի, ով բազմիցս, ինչպես պարզվեց հետագայում, մերժել էր ՌԴ-ի կողմից պատերազմի դադարեցման մի քանի առաջարկները, հայերի կողմից Շուշիի կորստից հետո Մոսկվան շատ արագ պարտադրեց Երևանին և Բաքվին դադարեցնել պատերազմը և համաձայնել 5 տարով հայերի կողմից վերահսկվող Արցախի մնացած 25 տոկոսում տեղակայել ռուս խաղաղապահներին...
Ինչպես ասում են՝ վարունգը թարս բուսնեց. Իլհամ- Նիկոլ տանդեմը ոչ միայն չկարողացավ ձերբազատվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից, այլև խաղաղապահների անվան տակ ստեղծվեց երկրորդ ռազմաբազան Հայաստան-Արցախում... Մոսկվան մտածում էր, որ այս ամենից հետո, երբ Պուտինը չբացահայտեց Նիկոլի ո՛վ լինելը, Հայաստանի ղեկավարությունը շնորհակալ կլինի ռուսներին... Արտաքուստ՝ դա այդպես է... Սակայն ռուսները սխալվում էին... Նիկոլի հետևում կանգնած ուժերը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իրենց դրածոն լեգիտիմացրեց իր դավաճանությունը, որքան կարելի է հասկանալ, Հայաստանից ՌԴ-ին վտարելու պլան «Բ»-ին են անցել, որի մասին ազդարարեց Ալիևը CNN Тurk-ին տված հարցազրույցում՝ ակնարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երկարատև պայմանագրի կնքման մասին, ինչը նշանակում է, որ ողջ Արցախը պատերազմով թուրքին հանձնելու տապալված օպերացիայի փոխարեն Նիկոլ Անհողն այն Բաքվին կզիջի խաղաղության պայմանագրով, որին, ըստ այս ամենի հետևում կանգնած ուժերի, ՌԴ-ն չի կարողանա խոչընդոտել և 4 տարի հետո ՌԴ-ն կամ պետք է դուրս բերի իր խաղաղապահներին Արցախից, կամ էլ Արցախի համար բացահայտ առճակատման գնա ադրբեջանաթուրքական տանդեմի և նրանց թիկունքում կանգնած ուժերի դեմ, որոնք Մոսկվային կմեղադրեն Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ... Արցախից մնացած մասից ռուս խաղաղապահների դուրս բերմանը կհաջորդի Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու կարճատև օպերացիան...
Ամեն դեպքում, տեղի ունեցող իրադարձությունները, այսպես կոչված խաղաղության երկարատև պայմանագրի, ինչպես նաև, այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» շուրջ էլ ավելի են սրելու իրավիճակը Հայաստանի շուրջ, քանի որ Նիկոլը պետք է գիտենա, որ այդ միջանցքի դեմ են հանդես գալիս ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը, Վրաստանը և հեռավոր Չինաստանը, ինչի հետևանքով Անկարան բավականին «կմոտենա» մահմեդական և թուրքալեզու ույգուրներով բնակեցված Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանին...
Թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական նկրտումների դեմ պայքարը կրկնակի ծանր է Հայաստանի համար, քանի որ Երևանում ղեկավարությունը գտնվում է թրքամետ խմբի ձեռքում, որը համագործակցում է Հայաստանի թշնամիների հետ և, հմտորեն կիրառելով «ուղեղների լվացման» տեխնոլոգիան, Հայաստանի և Արցախի դժբախտությունների մեջ մեղադրում է ՌԴ-ին և նրա ղեկավարությանը...
Հետաքրքիր է, եթե Նիկոլ Անհողը ստորագրի ինչ-որ փաստաթուղթ Ադրբեջանի բռնապետի հետ, ապա նիկոլապաշտները կրկին այդ ամենի համար մեղադրելու՞ են ռուսներին և հայտարարեն, թե «խեղճ Նիկոլն ի՛նչ աներ»...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը