Գեղարքունիքի մարզում ВАЗ 21010-ը բախվել է տաղավարին․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր, օգոստոսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է տաղավարի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։