Մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Գերդ Մյուլլերը
Մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գերդ Մյուլլերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը մահացել է 75 տարեկան հասակում: Դեռևս 2015 թվականին Մյուլլերի մոտ հայտնաբերվել էր ալցհայմերի հիվանդություն:
Գերդ Մյուլլերը ծնվել էր 1945 թվականին: Նա ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է դարձել Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն հավաքականի կազմում: Հարձակվողն ակումբային կարիերան սկսել է 1963 թվականից, որի ընթացքում հանդես է եկել «Նյուրլիգեն»-ի և Մյունխենի «Բավարիա»-ի կազմում: 1992-2014 թվականները մարզել է «Բավարիա»-ի երկրորդ թիմը: Նա 1970 թվականին արժանացել է Ոսկե գնդակի: